Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վեհափառը 2 անգամ հետ է պահել Միքայել Աջապահյանին՝ քաղաքական հայտարարություն անելուց hraparak.am hraparak.am

time
Վեհափառը 2 անգամ հետ է պահել Միքայել Աջապահյանին՝ քաղաքական հայտարարություն անելուց

Վերջերս Էդմոն Մարուքյանը մի պոդքաստի ժամանակ կիսամեղադրական տոնով հանդիմանում էր Միքայել Աջապահյանին, թե ինչու նա ժամանակին չհամաձայնեց դառնալ ընդդիմության իմպիչմենտի վարչապետի թեկնածուն: Ասում էր, որ եթե համաձայներ` դեպքերի ընթացքը կարող էր բոլորովին այլ լինել: Սակայն Է. Մարուքյանը եւ շատ ուրիշներ եկեղեցու խոհանոցից մի շարք տեղեկությունների չեն տիրապետում, թերեւս դա է պատճառը, որ ինչ որ չափով մեղադրում են Միքայել սրբազանին` պատասխանատվություն չստանձնելու, քաղաքական պայքարը չղեկավարելու համար:

Իրականում, մեր ստացած հավաստի տեղեկություններն ասում են, որ շատ ավելի վաղուցվանից է քննարկվել Միքայել Աջապահյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու եւ անգամ նախընտրական ցուցակ գլխավորելու հարցը: Եւ ամեն անգամ դրան խիստ դեմ է եղել կաթողիկոսը, որը կանխել է այդ զարգացումները: Առհասարակ, կաթողիկոսը միշտ դեմ է եղել բարձրաստիճան հոգեւորականների քաղաքական ակտիվությանը եւ իր ձեռքից եկած ամեն ինչ արել է դա կասեցնելու համար: Եւ անգամ սուր հարցազրույցներ տալուց հետո արքեպիսկոպոսները մշտապես ծանր խոսակցություններ են ունեցել Վեհափառի հետ:

Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդին, ապա նրա՝ քաղաքականություն մտնելու հարցը շատ ավելի լրջորեն քննարկվել է նրան կալանավորելու օրերին: Երբ Միքայել սրբազանը պատրաստ է եղել հայտարարել, որ ստանձնում է վարչապետի թեկնածուի կարգավիճակը, եւ ընդդիմությունն էլ հրապարակավ նման առաջարկներ էր անում, Գարեգին Բ-ն՝ փաստաբան Արա Զոհրաբյանի միջոցով, նրան հորդորել է դա չանել եւ հենց այդ օրը նա գրավոր հրաժարվեց այդ առաջարկից՝ այն հույսով, որ կալանքի սանկցիա չեն տա:

Երկրորդ անգամ այդ որոշումը հասունացել է առաջին ատյանի դատավճռի օրը՝ երբ Միքայել սրբազանին 2 տարվա ազատազարկում սահմանեցին: Դատավճռից հետո նա հայտարարություն է պատրաստել, որ քաղաքական պայքար է սկսում ռեժիմի դեմ եւ սառեցնում է իր պաշտոնավարումը եկեղեցում, սակայն կրկին Վեհափառը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով կանխել է դա: Ընդ որում, այդ անգամ ոչ միայն փաստաբանները, այլեւ Միքայել Աջապահյանի մոտ հեղինակություն վայելող տարբեր անձինք են այցելել նրան ու հորդորել հետ կանգնելու այդ մտքից, որովհետեւ Վեհափառն իր օրհնությունը չի տալիս:

Արեգ Մարգարյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test