Բաքուն հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ գերիների ծանր դատավճիռները։ Բաքվի զինվորական դատարանում կայացած բաց դատական նիստի ժամանակ հրապարակվել է Արայիկ Հարությունյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի եւ մյուս հայ գերիների դատավճիռները։
Ըստ հրապարակված դատավճռի՝
Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Նշենք, որ ավելի վաղ դատախազը նշել էր, թե իբր Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ևս մեղադրվում են ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների մեջ, սակայն, քանի որ նրանք 65 տարեկան են, միջնորդել էր նրանց դատապարտել 20 տարվա ազատազրկման` համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների։
Բաքուն հրապարակել է նաեւ մյուս գերիների դատավճիռները, ըստ որի՝ Մադաթ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Դավիթ Ալավերդյանը 16 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու «դատավարություն»:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test