Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին armtimes.com armtimes.com

time
Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

2025-ի տարեվերջից մոլեգնած ու 2026-ի առաջին օրերին մեծ թափ հավաքած ցույցերն Իրանում շարունակվում են:

Հունվարի 11-ին լրացել է Իրանում զանգվածային փողոցային ցույցերի 14-րդ օրը։ Դրանք սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ տեղական արժույթի արժեզրկման դեմ, բայց շուտով հակակառավարական երանգ են ստացել։

Երկրում ինտերնետի և վերջին օրերին նույնիսկ հեռախոսային կապի անջատման ու կառավարական մակարդակով այն խլացնելու պատճառով իրադարձությունների վերաբերյալ անկախ տեղեկատվությունը շատ սահմանափակ է։ Միջազգային լրատվամիջոցները հղում են կատարում արտասահմանում գտնվող իրանցի ակտիվիստների հաղորդագրություններին, Իրանի պաշտոնական հեռուստատեսության և Starlink արբանյակային ալիքներով հեռարձակված առանձին տեսանյութերի, որոնք այնքան էլ մեծ տեղեկատվություն չեն փոխանցում:

Ո՞ր քաղաքներում են սկսվել ու շարունակվում ցույցերը

Հունվարի 10-ին բողոքի ցույցերը շարունակվել են Թեհրանում, Շիրազում և Զահեդանում, ըստ HRANA-ի (Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալություն), որը աքսորյալ իրանցի ակտիվիստների հրատարակություն է։

Մայրաքաղաքում բողոքի ցույցերը, ըստ նրանց, «ունեին ցրված, կարճատև և անկայուն հավաքների տեսք՝ անվտանգության ուժերի զանգվածային ներկայության և տեղում ճնշման աճի պատճառով»։ Բողոքի ցույցերը նմանատիպ շրջադարձ ստացել են նաև Շիրազում, որտեղ մարդկանց փոքր խմբերը հակակառավարական կարգախոսներ են կանչում:

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Իշխանությունները անօդաչու թռչող սարքեր են տեղակայել ցուցարարներին հետևելու համար, և բոլոր քաղաքներում նշանակալի ոստիկանական ներկայություն է տեղակայվել բողոքի ցույցերը վերահսկելու համար։

Զանգվածային բողոքի ցույցերը, գոնե Թեհրանի կենտրոնում, հաստատվում են տեսանյութերով. դրանք ցույց են տալիս հարյուրավոր և հաճախ հազարավոր մարդկանց, որոնք երթով անցնում են փողոցներով՝ վանկարկելով կարգախոսներ և ծափահարելով:

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Ըստ HRANA-ի՝ մինչ օրս բողոքի ցույցեր են գրանցվել Իրանի բոլոր նահանգների 185 քաղաքում: Ակտիվության տեսանելի գագաթնակետը նկատվել է հունվարի 8-ին, երբ 96 քաղաքների բնակիչներ միաժամանակ մասնակցել են կառավարության դեմ բողոքի ցույցերին: Այնուամենայնիվ, HRANA-ն բողոքի ցույցերի ինտենսիվության նվազումը բացատրում է ոչ թե բողոքի բացակայությամբ, այլ հաղորդակցության խափանումներով:

Ինչ է կատարվել ինտերնետի և հեռախոսային կապի հետ

Երկիրը փաստացի ավելի քան 60 ժամ է, ինչ ապրում է ինտերնետի լիակատար անջատում. NetBlocks-ի տվյալներով՝ Իրանի հետ կապը նվազել է մինչև նորմալ մակարդակի 1%-ը և դեռևս չի վերականգնվել։

Հեռախոսահաղորդակցության անջատմանը զուգընթաց, ակնհայտորեն, անջատվել է նաև հեռահար հեռախոսային կապը: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ չեն կարողանում հեռախոսով կապվել Իրանի իշխանության կամ ցանկացած այլ պաշտոնյայի ու քաղաքացու հետ, սակայն Իրանում հեռախոսային իրավիճակի վերաբերյալ համապարփակ տվյալներ դեռևս չեն հրապարակվել։

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Քանի մարդ է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ

HRANA-ի ակտիվիստները հայտնում են, որ բողոքի ցույցերի 14-րդ օրը զոհերի թիվը հասել է 116-ի: Իրանի իշխանությունները չեն հրապարակել զոհերի թիվը, սակայն Կենտրոնական հեռուստատեսությունը հունվարի 10-ին հեռարձակել է անվտանգության ուժերի ներկայացուցիչ մի շարք անձանց հուղարկավորության արարողություններ՝ անուղղակիորեն հաստատելով, որ բողոքի ցույցերի արդյունքում կան զոհեր, առնվազն ոստիկանների շրջանում: Քերմանշահում ևս վեց մարդու մահվան մասին հաղորդվել է, իսկ հեռուստատեսությունը նաև ցուցադրել է դիերով լի բեռնատար, որին հաջորդել են դիահերձարանից կադրերը:

Ակնհայտ է, որ անկախ մահացածների հաշվարկը հնարավոր չէ հուսալիորեն անցկացնել կապի բացակայության դեպքում: Զոհերի իրական թիվը գնահատելու համար ժամանակ պետք է անցնի:

BBC-ն, հղում անելով իրանական 2 հիվանդանոցի անձնակազմին, հայտնել է, որ վերջին 2 օրվա ընթացքում ստացել են ավելի քան 100 դի: Ականատեսների վկայությունները և BBC-ի կողմից ստուգված տեսանյութերը ցույց են տալիս, որ իշխանությունները ձեռնարկում են ավելի ու ավելի խիստ միջոցներ:

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

BBC-ին և այլ միջազգային լրատվամիջոցներին արգելվել է գործել Իրանում, սրան գումարվում է, ինչպես վերը նշեցինք, կապի խափանումը:

Մի քանի հիվանդանոցի անձնակազմը BBC-ին ասել է, որ խիստ ծանրաբեռնված են վիրավորներին օգնություն ցուցաբերելով և մահացածներով։

BBC Persian-ը հաստատել է, որ հունվարի 9-ի երեկոյան Ռաշտ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 70 դիակ, իսկ բժշկական աշխատողը հայտնել է, որ Թեհրանի հիվանդանոցում նույն օրը մահացել է մոտ 38 մարդ։

Ինչ են ասում իրանցի պաշտոնյաները

Հունվարի 10-ին Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է խորհրդարանական նիստեր, որտեղ պաշտոնյաները բացահայտ սպառնալիքներ են հնչեցրել ցուցարարների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցեին։

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Associated Press-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի խոսնակ և Իրանի նախագահի նախկին թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC), մասնավորապես՝ նրա կամավորական «Բասիջ» ստորաբաժանմանը, բողոքի ցույցերի ժամանակ «հաստատակամություն ցուցաբերելու» համար։ Նա նաև սպառնացել է պատասխան հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական օբյեկտներին և Իսրայելին, եթե ցուցարարներին արտաքին աջակցություն ցուցաբերվի։

«Իրանի վրա հարձակման դեպքում, ինչպես գրավյալ տարածքները, այնպես էլ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական կենտրոնները, բազաները և նավերը կդառնան մեր օրինական թիրախները:

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Մենք չենք համարում, որ սահմանափակ ենք մեր արձագանքներում և կգործենք սպառնալիքի ցանկացած օբյեկտիվ ցուցման հիման վրա», - հայտարարել է Ղալիբաֆը, որից հետո պատգամավորները գրոհել են խորհրդարանական ամբիոնը՝ գոռալով. «Մա՛հ Ամերիկային»։

Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչ և անվտանգության պաշտոնյա Ալի Լարիջանին ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, մեղադրել է որոշ ցուցարարների «մարդկանց սպանելու կամ հրկիզելու» համար, ինչը, ըստ նրա, շատ նման է ԻՊ-ի գործողություններին»։

Ըստ AP-ի, նույնիսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը հայտնի է իր բարեփոխական հայացքներով և նախկինում փորձել էր հանգստացնել ցուցարարներին, հունվարի 11-ին հեռարձակված հարցազրույցում ավելի կոշտ տոնով է արտահայտվել։

«Մարդիկ մտահոգություններ ունեն, մենք պետք է հաշվի նստենք նրանց հետ, և եթե դա մեր պարտականությունն է, մենք պետք է լուծենք նրանց մտահոգությունները։ Բայց ավելի կարևոր պարտականություն է կանխել ապստամբների խմբի գալը և ամբողջ հասարակությունը ոչնչացնելը»,-ասել է Փեզեշքիանը: Նա հավելել է, որ ցուցարարների մեծ մասը դրսից բերված խմբեր են, որոնք մարդկանց են սպանում, անգամ՝ գլխատում, մզկիթներ հրկիզում:

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Ինչ է հայտնի ԱՄՆ-ի հնարավոր միջամտության մասին և ինչ արձագանքներ կան դրսից

Իրանական վարչակազմի կոշտ արձագանքը պայմանավորված է ոչ միայն կառավարության դեմ բողոքի ցույցերով, այլև Դոնալդ Թրամփի կողմից ցուցարարներին ցուցաբերած աջակցությամբ։

«Իրանը ձգտում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, գուցե ինչպես երբեք։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել!!!», - գրել է Թրամփը հունվարի 10-ին սոցիալական ցանցերում՝ յուղ լցնելով առանց այն էլ թեժ կրակի վրա:

Ավելի վաղ՝ հունվարի 10-ին, նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը լրագրողներին ասել էր, որ «եթե իրանական իշխանությունները սկսեն մարդկանց սպանել, ինչպես անցյալում, ԱՄՆ-ը կմիջամտի»։ «

Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այնտեղ։ Եվ դա չի նշանակում զորքեր ուղարկել, բայց դա նշանակում է շատ ուժեղ հարվածել այնտեղ, որտեղ արդեն ցավում է։ Այնպես որ, մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա», - հայտարարել է նա։

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Ըստ The New York Times-ի, Թրամփը հանդիպում է ունեցել իր խորհրդականների հետ, որոնք առաջարկել են մի քանի հնարավոր տարբերակ Միացյալ Նահանգների համար, եթե նախագահը որոշի միջամտել Մերձավոր Արևելքում ծավալվող իրավիճակին։ Այլընտրանքային տարբերակների թվում էին Իրանում քաղաքացիական թիրախների դեմ հարվածները, սակայն աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Ըստ The New York Times-ի՝ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկվել է նույն օրը Մարկո Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ իսրայելական ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի հնարավոր միջամտության սպասման պատճառով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test