Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին կրկին «Կովկասի տեղապահի պաշտո՞ն» է առաջարկում 1in.am 1in.am

time
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին կրկին «Կովկասի տեղապահի պաշտո՞ն» է առաջարկում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցային «կատակ-գրառում» է հրապարակել, որ ինքը «կարող է լինել Կուբայի նախագահ»: Կարճ ժամանակ հետո, ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են հայտնել, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր անձնական սոցհարթակում անդրադարձել է Կուբայի խնդրին: Թրամփը գրել է, որ Կուբան տևական ժամանակ Վելեսուելայից նավթ և ֆինանսական միջոցներ էր ստանում, որպեսզի ապահովի Նիլկոլաս Մադուրոյի անվտանգությունը:

ԱՄՆ նախագահը բացահայտել է, որ հունվարի 3-ի ամերիկյան հարձակման հետեւանքով Մադուրոյի անվտանգության կուբացի աշխատակիցներն սպանվել են: «Վենեսուելայն այժմ ունի ԱՄՆ երաշխիքները, մենք աշխարհի ամենահզոր բանակն ենք, կուբացիները Վենեսուելայում այլևս անելիք չունեն, նրանք ոչինչ չեն ստանա, ոչ նավթ, ոչ փող»,- գրել է Դոնալդ Թրամփը և Կուբայի իշխանությունների հորդորել «գործարք կնքել, քանի դեռ դրա համար ժամանակ մնացել է»:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը մասնակցել է Հյու Հյութի հեռուստաշոուին և ուղղակի հայտարարել, որ կարելի է մտնել Կուբա և «ամեն ինչ պայթեցնել»: Ըստ Թրամփի, Կուբայի իշխանությունների «դրությունը ճգնաժամային է, նրանք դեռևս լիովին չեն փլուզվել, բայց, դատելով ներքին իրավիճակից, նրանք շատ մոտ են դրան»:

ԱՄՆ պետքարտուղարի «կատակ-գրառման» և նախագահ Թրամփի հայտարարությունների միջև, անշուշտ, քաղաքական ընդհանրության կա՝ Կուբայում «պետք է իշխանափոխություն տեղի ունենա»: Երբեմնի «ազատության կղզին», որ Խորհրդային Միության կողմից հովանավորվում էր որպես Լատինական Ամերիկայում «սոցիալիզմի կառուցման անխորտակելի պատվար», հայտնվել է աշխարհի առաջին գերտերության ճնշումների տակ:

Առկա իրավիճակում Մոսկվան հազիվ թե կարող է Հավանային օգնության ձեռք մեկնել: Առավելագույնը, որ սպասելի է, Ռուսաստանը, երևի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կպահանջի, որպեսզի քննարկի Վենեսուելայի շուրջ իրավիճակը: Մոսկվան «դեմք փրկելու» ևս մեկ քայլ կանի եւ կդապարտի ԱՄՆ «ինտերվենցիան», բայց գործնական հակաքայլ չի ձեռնարկի: ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը հայտարարել է, որ «Վենեսուելա ներխուժումից հետո ԱՄՆ-ը ստիպված է Ուկրաինայում Ռուսաստանի բոլոր գործողությունները ճանաչել օրինական»:

Կրեմլի քարոզիչ Սոլովյովը «սեփական նախաձեռնությամբ» ընդլայնել է Ռուսաստանի «օրինական գործողությունների աշխարհագրությունը»՝ ներառյալ Հայաստանը և Կենտրոնական Ասիան: Ուշագրավ է, որ նա Ադրբեջանը որպես Ռուսաստանի ազդեցության վերականգնման տարածք չի նշել: Վլադիմիր Պուտինը կրկին Իլհամ Ալիևին Կովկասի «տեղապահի պաշտո՞ն» է առաջարկում: Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը Սոլովյովի սպառնալիքին չի արձագանքել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test