Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակված է վաղը՝ հունվարի 12-ին, ժամը՝ 16:00-ին։ Դատարանի կազմը՝ նախագահող դատավոր՝ Հարություն Պետրոսյան, Մակար Կիրակոսյան , Արմեն Բեկթաշյան։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Համբարձումյանի գործով հանրային մեղադրողը Արմեն Բեգլարյանն էր, որն օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել էր դատախազի պաշտոնից։ Նա նաեւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազն էր։ Ո՞վ է վաղը դատախազությունից Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանում ներկայանալու՝ դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր հենց «Զվարթնոց» օդանավակայանում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test