Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեկը չկա ՝ ասի. «Կռիվ ունես՝ արտաքին թշնամուդ դեմ արա, որ քո ողջ մարզն իրենն է համարում, ի՞նչ ես կպել քո երկրի եկեղեցուն» hraparak.am hraparak.am

time
Մեկը չկա ՝ ասի. «Կռիվ ունես՝ արտաքին թշնամուդ դեմ արա, որ քո ողջ մարզն իրենն է համարում, ի՞նչ ես կպել քո երկրի եկեղեցուն»

Այսօր կիրակի է, և ըստ այդմ՝ հայոց եկեղեցիներում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի օր: Այսօր նաև ՀՀ գործող իշխանության կողմից բռնակալված եկեղեցիներում պատարագի անվան ներքո իրականացվող ապօրինի միջոցառումների օր է: Այսօր հայաստանյան իրական հավատացյալների համար Հիսուս Քրիստոսի հետ առնչվելու օր է: Այսօր նաև փարիսեցիների համար «չքնաղ խաղաղեցնող, հոգսերից, անհանգստություններից, խնդիրներից ու վախերից դարմանող Պատարագը վայելելու հաճույքի» օր է: Հայաստանի այն փարիսեցիների, ովքեր մինչև 2025 թվականի կեսը երևի տարին մեկ են ոտք դրել եկեղեցի՝ այն էլ պաշտոնական միջոցառումների օրերին: Ո՜ւր մնաց, թե կիրակի օրերը հատուկ գնային պատարագ լսելու: Այսօր նաև բռնակալված եկեղեցիներում անցկացվող ապօրինի միջացառումներին խեղճուկրակ մարդկանց պարտադիր տարվելու օր է: Որոնցից է, օրինակ, ավշարեցի Գագիկը, ով աշխատում է Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնին ենթական հիմնարկում: Որին հիվանդ վիճակում դուրս են գրել հիվանդանոցից Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի գնալու համար։ «Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Այստեղից նորից հիվանդանոց պիտի գնամ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Ընդհանրապես չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,– ասել է նա լրագրողներին:

Անդրադառնալով «տիրադավ» որակմանը, Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը արձագանքել է. «Ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»։ Քանի որ տիրադավները հավաքվել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուրջը, ապա, ըստ ասվածի տրամաբանության, հայրենիքն էլ հենց այդ անձն է: Որովհետև եթե դեմ ես թե՛ տիրադավներին և թե՛ վերը նշված անձին, ուրեմն հայրենադավ ես: Բայց տվյալ համատեքստում չեմ պատկերացնում ինձ նմանների՝ հայրենավաճառ լինելու հանգամանքը: Մարդիկ հայրենավաճառ են անվանում սովորաբար հայրենիքի դավաճանին: Կարծում եմ, որ եպիսկոպոս Սարոյանը տեղյակ չէ, թե ում են Հայաստանում անվանում դավաճան՝ երբ վերջինս հայտնվում է փողոցում: Որովհետև եթե իմանար, հակառակ ճամբարի անձանց չէր անվանի հայրենավաճառ: Չմոռանամ նշել, որ վերջինիս աշխարհիկ (ավազանի՝ ըստ եկեղեցական տերմինաբանության) անունը Արման է: Կարծում եմ, որ վաղ թե ուշ տիրադավ եպիսկոպոս Գևորգը ետ կստանա իր իրական անունը: Ինչևէ, «տիրադավ» որակման առումով այդ անձն իզուր էլ իրեն վատ է զգում, չէ՞ որ դա իր քաղաքական հովանավորի կողմից արդեն բնորոշվել է որպես խիզախ քայլ:

Ի դեպ, նախորդ օրը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին համարյա թե շրջափակվել էր իրավապահների կողմից: Ովքեր գնացել էին այնտեղ, իրենց ասելով, հասարակական կարգ պահպանելու նպատակով: Թեև պարզ չէր, թե արդյոք նման մտադրություն առկա է եղել ընդհանրապես, թե ոչ: Պարզ չէր նաև, թե ովքեր էին խախտելու հասարակական կարգը: Հայտնի էր միայն, որ Վեհափառի կարգադրությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվել էր տիրադավ եպիսկոպոս Սարոյանը՝ մեր հոդվածի հակահերոսը: Կիրակի օրերին իր այցելելիք եկեղեցիների անունները նախապես չտալու՝ սեփական խոստումը դրժելով, այսօր այնտեղ էր հայտնվել նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ով համառորեն չի ընդունում իր պարտությունը հայոց եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմում: Չնայած նույն անձն անմիջապես ընդունեց իր ապաշնորհ կամ դավաճան՝ գլխավոր հրամանատարությամբ, արտաքին թշնամու դեմ պատերազմում իր պարտությունը: Եվ 5 տարի շարունակ խաղաղություն է մուրում ագրեսիվ թշնամուց: Ով, օրինակ, «Բասարգեչար» անվանումով (ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի թուրքական նախկին անվանումը) և պիտակին տարածքի քարտեզով գինի է արտադրում և արտահանում արևմտյան երկրներ: Դրանով դրսևորելով իր ագրեսիվ նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ: Աշխարհի հզորներից մեկը չկա ՝ ասի. «Կռիվ ունես՝ արտաքին թշնամուդ դեմ արա, որ քո ողջ մարզն իրենն է համարում, ի՞նչ ես կպել քո երկրի եկեղեցուն»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test