«Գիտեք, ես 10 տարուց ավել է, ինչ ամուսնացած եմ, ունեմ ամուսին, երեխաներ, ամուսնալուծվելու նպատակ էլ չունեմ: Բայց ես ամուսնության առաջարկ եմ արել այլ տղամարդու եւ անկեղծ ցանկություն ունեմ նրա հետ ամուսնանալ, դա իմ նպատակն է: Ես հասկանում եմ, որ միաժամանակ չեմ կարող ամուսնացած լինել երկու տղամարդու հետ, անկեղծ ասած, ես հենց այդպես էլ կվարվեի, ուղղակի նրանք են դեմ: Դրա համար ես հասկանում եմ, որ կա մի կետ, երբ ես պետք է որոշում կայացնեմ, բայց այսօր այդ կետը չի, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ում ես ամուսնության առաջարկ եմ արել, պատրաստ չէ այս պահին ինձ հետ ամուսնանալ: Եթե այսօր չկա որոշում կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնեմ։ Երբ կգա այն պահը, որ եկել հասել եմ այդ կետին, երբ նա պատրաստ լինի ինձ հետ ամուսնանալ, եւ պետք է որոշում կայացնեմ, այդ ժամանակ ես անպայման կամուսնալուծվեմ եւ կամուսնանամ այդ տղամարդու հետ: Հիմա հարց է առաջանում․ ինչո՞ւ եմ ես ուզում նոր տղամարդու հետ ամուսնանալ` դա ճաշակային որոշում է, դա առաջին հերթին ինձ համար խթան է, որ ես համապատասխանեմ նրա կողմից ինձ առաջադրված չափանիշներին, իսկ դրանք բավական բարձր են, ես ուզում եմ ավելի բարձր չափանիշներ ունեցող տղամարդու հետ լինել: Եթե ես այս պահին նրա պահանջներին չեմ համապատասխանում, բնական է` նա ինձ հետ չի ամուսնանա: Ընդ որում, հնարավոր է, որ եթե ես անգամ համապատասխանեմ իր չափանիշներին, նա էլի ինձ հետ չամուսնանա, բայց այդ դեպքում ես էլի շահած դուրս կգամ, քանի որ կհամապատասխանեմ ավելի բարձր չափանիշների»,- մոտավորապես այսպես է ներկայացնում Փաշինյանը ԵԱՏՄ-Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Ընդ որում, այդ հարաբերությունները ամուսնական հարաբերությունների հետ համեմատելը ես չեմ արել, այլ Երեւանում Եվրախորհրդարանի մի պատգամավորուհի, որը Հայաստանի իշխանություններին առաջարկում էր կողմնորոշվել` ԵՄ-ին ամուսնության առաջարկ անելուց առաջ ամուսնալուծվել ԵԱՏՄ-ից: Փաշինյանը Համբուրգում լրագրողների հարցերին պատասխանելիս ասում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի համապատասխանել ԵՄ չափանիշներին, իսկ երբ համապատասխանի, եւ ԵՄ-ն համաձայնի Հայաստանին ընդունել իր շարքերը, Հայաստանը միանգամից դուրս կգա այդ կառույցից եւ կանդամակցի ԵՄ-ին, եթե համաձայնություն լինի: Ընդ որում, այդ հայտարարությունը նա անում է Մոսկվա մեկնելուց առաջ, որտեղ պետք է մասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին՝ ցույց տալով, որ իր ներկայությունն այդ կառույցին ժամանակավոր է, որ իրենք իր ճաշակով չեն, եւ ինքն այլ ընտրյալ ունի: Փաշինյանին թվում է, թե ինքը բոլորից հաջողակ է, որ կարող է ե՛ւ ամուսին ունենալ, ե՛ւ այլ տղամարդու հետ սիրային հարաբերություններ, որ բոլորն իրեն ուղղակի նախանձում են, որովհետեւ, երբ ինքը որեւէ տեղ է մտնում, բոլորը սկսում են իրար խառնվել, աղմկել ու մատով իրեն ցույց տալ՝ չհասկանալով, որ իրեն ցույց են տալիս ոչ թե նախանձելու, այլ զզվելու իմաստով: Երբ անբարոյականությունը մի առանձին վերցված մարդու մակարդակում է, համարվում է այդ մարդու անձնական կյանքը, նա ինչպես ուզում է, թող տնօրինի, բայց երբ այն բարձրացվում է պետական մակարդակի, երբ անսկզբունքայնության, անբարոյականության քարոզ անողը ներկայացնում է մի պետություն եւ մի ամբողջ ազգ, ապա տպավորություն է ստեղծում, որ այդպես են մտածում, այդպիսի դիրքորոշում ունեն այդ պետության բոլոր քաղաքացիները կամ առնվազն մեծամասնությունը, որոնք հանդուրժում են իրենց անունից հանդես եկողին, նրան պատվիրում նման նողկալի տեսակետ արտահայտել, վարքագիծ դրսեւորել: Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամն է, որ նման լպրծուն դիրքորոշում ունի: ԵՄ անդամության թեկնածուների մեջ եւս միակն է, որ անսկզբունքայնությունն ու անբարոյականությունը հռչակել է որպես գաղափարախոսություն, որպես իր արժեքային համակարգի անբաժան մաս:
Փաշինյանը չի հասկանում, որ ամուսնալուծությունները տեղի են ունենում ոչ միայն անբարոյական կնոջ որոշումների արդյունքում, երբ նա է որոշում մի տղամարդուն փոխարինել մեկ ուրիշով, այլ նաեւ տղամարդը կարող է չհանդուրժել կնոջ անբարոյականությունը: ԵԱՏՄ բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանին զգուշացրել են, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ անդամության հայտ ներկայացնել, որ դրանք անհամատեղելի են: Թե ինչու է ԵՄ-ն հանդուրժում Փաշինյանի նման վարքագիծը` հասկանալի է. նրանք փորձում են իրենց մրցակից Ռուսաստանից պոկել եւս մի դաշնակից պետության, ընդլայնել իրենց ազդեցության տարածքը: Ռուսաստանն էլ նույն տրամաբանությամբ չի ուզում վերջնականապես հրաժարվել Հայաստանից, Հայաստանը ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ցամաքային սահման է, որի հետ ԵԱՏՄ-ն ունի Ազատ առեւտրի գոտու համաձայնագիր: ԵԱՏՄ-ում գիտեն նաեւ, որ այն վարքագիծը, որ դրսեւորում է Փաշինյանը, Հայաստան պետության, հայ հասարակության դիրքորոշումը չէ, որ հայ հասարակությունը մերժում է նրա կողմից իրականացվող քաղաքականությունը, եւ դա կարող է դրսեւորվել առաջիկայում սպասվող նոր իշխանության ձեւավորման դեպքում:
Ես մի կնոջ գիտեի, որին ամուսինը տնից դուրս հանեց սիրեկան պահելու համար, եւ երբ այդ կինը գնաց սիրեկանի մոտ եւ նրանից ապաստան խնդրեց՝ ասելով, որ փողոցում է հայտնվել իր պատճառով, մերժում ստացավ: Հիշեցնեմ հայտնի ասացվածքը․ խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test