Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ծեծվածի նկատմամբ գործ են հարուցել, որ բողոքից հրաժարվի` հաշտության գնա hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ծեծվածի նկատմամբ գործ են հարուցել, որ բողոքից հրաժարվի` հաշտության գնա

Մոտ 3 ամիս առաջ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունը թնդում էր սոցիալական ցանցերում եւ սոցհարթակներում։ Բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան սկանդալային պատմությանը. Թովմասյանի հրահանգով առեւանգել եւ ծեծի էին ենթարկել կադաստրի աշխատակիցներից մեկի՝ Վերոնիկայի ամուսնուն՝ Արթուր Կնյազյանին, նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ։

Կոմիտեից, իհարկե, հերքում էին լուրը, բայց ՆԳՆ-ն հաստատեց, որ ծեծի մասին հաղորդում են ստացել, որն արձանագրվել է եւ ուղարկվել նախաքննական մարմնին։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ տղամարդը ծեծի էր ենթարկվել այն բանից հետո, երբ վրդովված գնացել էր Կադաստրի կոմիտե` կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանելու: Դեպքին նախորդել էր կնոջն աշխատանքից ապօրինի ազատելը։ Վրդովված ամուսինը զանգահարել էր Կադաստրի կոմիտեի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ, բնականաբար, կոշտ որակումներ էին եղել։ Մի քանի ժամ անց, կնոջ պատմելով, ամուսնուն՝ Արթուրին, մի խումբ անձինք առեւանգել էին, տարել անհայտ ուղղությամբ եւ դաժանաբար ծեծի ենթարկել։ Ծեծը շարունակվել էր մի քանի ժամ, եւ դրան մասնակցել էր շուրջ 50 մարդ։ Քննչական կոմիտեից լրագրողներին տեղեկացրել էին, որ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) եւ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը):

Օրեր առաջ տեղեկացանք, որ կողմերը հաշտության են եկել: Թերեւս, երկրորդ քրեական գործով այնպես են շանտաժ արել, որ մարդը հրաժարվել է ծեծի հետ կապված բողոքից, եւ մի քրգործը մյուսով ջրել են։ Մենք Գլխավոր դատախազություն գրավոր հարցում էինք ուղարկել, եւ, ահա, ստացել ենք պատասխանը․ «2025 թվականի սեպտեմբերի 15-ին Ա. Կ.-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնված 69141425 քրեական վարույթը 2025 թվականի նոյեմբերի 20-ին կարճվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (տուժողի եւ հանցանք կատարած անձի հաշտության հիմքով՝ Ռ. Ս.-ի եւ Խ. Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումները դադարեցվել են՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Կ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով)»:

Կապվեցինք Վերոնիկայի հետ, որը հաստատեց, որ հաշտություն են կնքել։ Ինչո՞ւ։ Ասաց․ «Ես չեմ ուզում մանրամասնել, ուղղակի էդպես»։

- Վերականգնվե՞լ եք աշխատանքում։

- Ոչ, ոչ։ Դեռ այդ ուղղությամբ չենք աշխատում։

- Ձեզ սպառնացե՞լ են։

- Ես չեմ ուզում այդ մասին խոսել, ուղղակի հաշտեցման եմ եկել, եւ վերջ։

Սուրեն Թովմասյանը, հիշեցնենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ է նշանակվել այս պաշտոնին՝ 2019 թվականին: Ի դեպ, դաժան ծեծի դեպքից 2 օր հետո լրագրողի հարցին, թե հեղափոխության նպատակն այն էր, որ նման դեպքերում իր թիմակիցները մնան անպատի՞ժ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ինձ հայտնի չէ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ որեւէ միջադեպ եղել է»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test