PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք չէ այնպիսի կաթողիկոս, որը իրեն կենթարկվի, իրեն պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի։ Այդ մասին նա ասել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի մեղադրանքին, թե վարչապետին պետք է ունենալ իրեն ենթակա եկեղեցի:
«Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավանգ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Ես բացարձակապես նման նկրտումներ չունեմ»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։
Անդրադառնալով հարցին, թե Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն հաշվետվություն ներկայացրե՞լ է իր ունեցվածքի վերաբերյալ՝ վարչապետն ասել է, որ ոչ նա, ոչ որևէ այլ հոգևորական իրեն հաշվետվություն տալու կարիք չունի, բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ:
«Հայաստանյաց առաքելական եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի օրոք վերածվել է ավերակների: Մեր եկեղեցիներում համատարած երգչախումբ չկա, դա նշանակում է, որ պատշաճ պատարագներ չեն մատուցվում», - ասել է վարչապետը:
Դիմելով ընդդիմությանը՝ նա ասել է. «Դուք չեք առերեսվում այն իրավիճակի հետ, որ, երբ նեղ վերնախավը միլիոնատեր է, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է: Դուք չեք առերեսվում այն իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում «թոթոլ» տեղերում կամ հեռավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում: Հայաստանյան եկեղեցիները վեր են ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաներն ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն:
Հայաստանյան առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիճ Ներսիսյանը և բոլոր իրենց պաշտպանողները, որովհետև իրենց համար եկեղեցին եղել է, կա և, ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք: Մենք դա թույլ չենք տալու: Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա: Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ-գնդապետները՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների, չեն փրկի»:
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test