Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Գաղտնիք Ղարաբաղի» 1in.am 1in.am

time
«Գաղտնիք Ղարաբաղի»

Ղարաբաղյան կարգավորման տարբերակների շուրջ բանավեճը շարունակվում է, բայց, որքանով դիտարկվում է, շատ սկզբունքային մի հարց, կարծես, քննարկումներից դուրս է մնում կամ հետևողականորեն դուրս է բերվում: Խնդիրն այն է, որ 1998թ. փետրվարի 3-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, որի քաղաքական գնահատականը հրաժարականի խոսքում տվել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ ձևակերպումները հայտնի են, կրկնելու անհրաժեշտություն, երևի, չկա:

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի անգամ վկայել է, և դա դերակատարներից ոչ ոք չի հերքել, որ Անվտանգության խորհրդի հայտնի նիստի նախօրեին դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և նրան ներկայացրել ԼՂ կարգավորման «հայտնի ուժերի» կողմից առաջարկվող տարբերակը: Եթե ամփոփ ասենք, Հայաստանի նախագահից պահանջվել է պաշտպանել 8000 քկմ. տարածքով ԼՂՀ անկախությունը: Տեր-Պետրոսյանը դա չի ընդունել և նախագահի պաշտոնից հրաժարական է տվել:

Մինչև այս պահը ներքաղաքական գործընթացը որոշակի տրամաբանության մեջ է, կա պատերազմի «հաղթական ռեսուրս», այն իրացնելու հարցում նախագահը մի մոտեցում ունի, վարչապետը, պաշտպանության և ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարները, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ այլ, տեղի է ունենում հնարավորինս ոչ ցավոտ, խաղաղ հանգուցալուծում. իշխանությունն անցնում է վարչապետին, տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, և Ռոբերտ Քոչարյանն զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը:

Ի՞նչ է հետևում: Ինչպես հեղինակային հոդվածում վկայել է Վարդան Օսկանյանը, Քոչարյանի երմնակալությունից որոշակի ժամանակ անց ինքը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը «հրավիրվում են» Մոսկվա, որտեղ ՌԴ արտաքին գործերի նախարար Եվգենի Պրիմակովը բաց տեքստով ասում է, որ իշխանափոխությունը «օրակարգից չի հանում տարածքների վերադարձի հարցը»: Արդյունքում կողմերը գալիս են եզրակացության, – Օսկանյանը հավաստիացնում է, որ գաղափարի հեղինակն ինքն է,- որ ղարաբաղյան կարգավորման համար կարելի է հիմք ընդունել Ռուսաստանի կողմից Մերձդնեստրի հարցով Մոլդովային ներկայացված «ընդհանուր պետություն» տարբերակը: Նույն տարվա վերջին արդեն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություն, Երևանին, Բաքվին և Ստեփանակերտին ներկայացվում է «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ընդունում են որպես «բանակցությունների հիմք», Ադրբեջանը՝ կտրականապես մերժում:

Ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխությունից երեք ամիս հետո, 1998թ. մայիսին ՌԴ արտգործնախարար Պրիմակովի չոր հայտարարությունից հետո Երևանը և Ստեփանակերտը հրաժարվում են այն ծրագրից, որին չհամաձայնելու համար պահանջել էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը և համաձայնում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Լեռնային Ղարաբաղի «հանրապետական տիպի պետականության» կարգավիճակին, որ փաստացի բարձր ինքնավարություն էր:

Սա է «գաղտնիք Ղարաբաղին», թե ինչո՞ւ ոչ լրիվ մեկ տարվա, ավելի ճիշտ՝ մի քանի ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաժարվեցին 8000 քկմ. տարածքով անկախ ԼՂՀ միջազգային ճանաչման հասնելու իրենց համատեղ ծրագրից և ընդունեցին, որ ԼՂ-ն կարող է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այսինքն՝ այդ երկրի կազմում, լինել «հանրապետական տիպի պետականություն»: Այս կտրուկ «դիմափոխությունից» հետո Ադրբեջանի և միջնորդների աչքում ի՞նչ հեղինակություն և վստահություն պիտի ունենային Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Եվ արդյոք հենց այդ փուլում չէ՞ Ադրբեջանի «ախորժակը բացվել»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test