Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը ներգրավվում է Հայաստան-Ադրբեջան հետկոնֆլիկտային լոգիստիկայի մշակմանը 1in.am 1in.am

time
Ռուսաստանը ներգրավվում է Հայաստան-Ադրբեջան հետկոնֆլիկտային լոգիստիկայի մշակմանը

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տրանզիտային երթուղու բացումը լոգիստիկ նոր հնարավորություններ է ստեղծում: Այդ մասին Բաքվի Report առցանց լրատվամիջոցին ասել է «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Պավլովը: Նրա խոսքերով, չնայած գործընթացը նորույթ է, բայց արդեն թեսթային փոխադրում իրականացվել է, որի արդյունքները «հաստատել են բեռնափոխադրումների համար երթուղու բարձր արդյունավետությունը»:

Ըստ Պավլովի, կողմերը «շարունակում են աշխատել արտահանման, ներմուծման և տրանզիտային բեռների տեսակները սահամանելու ուղղությամբ»: Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի ասելով, «գործընթացը պահանջում է համաձայնեցումներ, բայց գտնվում է ակտիվ փուլում, վերջերս կայացել է համատեղ նիստ, որտեղ քննարկվել են մնացած մանրամասնությունները, ծրագրվում է մինչև տարեվերջ ձևակերպել բեռների տեսակները, անվանացանկը և ծավալները»:

Գործ ունենք առաջին հերթին քաղաքական կարևոր նշանակության տեղեկության հետ: Եթե ռուսաստանցի պաշտոնյան իրավիճակը ճիշտ է ներկայացնում,- իսկ կասկածելու առիթ, կարծես, չկա,- ապա հաղթահարվում է Հայաստանում տեղ գտած խոսույթը, որ Ադրբեջանը «մեկանգամյա նվիրատվություն է արել և երթուղին կփակի, եթե ակնկալիքները չստանա»: Երկրորդ էական հանգմանքն այն է, որ ծրագրվում է բեռնափոխադրումներ իրականացնել, այսպես ասած՝ «փոխադարձության սկզբունքով»:

Այսինքն, Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանում է իրականացնելու, այլև՝ ներմուծում, ինչպես նաև իր հերթին հանդիսանալու է տրանզիտ ապահովող կողմ: Ո՞ր երկրներից Հայաստանը կարող է Ռուսաստանի և Ադրբեջանի տարածքով բեռներ ներկրել և նույն երթուղով արտահանել, արդեն քննարկումների և հնարավոր համաձայնությունների թեմա է:

«Ռուսաստանյան երկաթուղիների» գլխավոր տնօրենի տեղակալը ոչինչ չի ասել Հայաստանի տրանզիտային հնարավորությունների օգտագործման մասին: Ըստ երևույթին, այդ հարցը դեռեւս չի քննարկվում, բայց այդ հավանականությունը չի կարելի բացառել: Բանն այն է, որ տևական ժամանակ Ռուսաստանը ձգտել է Բաքու-Կարս երթուղով Թուրքիայի հետ հաղորդակցություն հաստատել, բայց Վրաստանի կառավարությունը համաձայնություն չի տվել:

Ռուս-վրացական հարաբերություններն, իհարկե, ներկայումս կոնֆորնտացիոն չեն, բայց «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ներկա իրավիճակում հազիվ թե Ռուսաստանի համար Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա ելքի հնարավորություն ստեղծի: Բացառված չէ, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Ռուսաստանը Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցություն հաստատի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով:

Դա, ինչ խոսք, մոտ ապագայում լուծվելիք հարց չէ, ինչպես նաև ամուր երաշխիքներ չկան, որ «Ռուսաստանյան երկաթուղիների» գլխավոր տնօրենի կողմից հրապարակայնացված քննարկումները կհասնեն վերջնական համաձայնությունների: Ամենաէականն այստեղ, երևի, այն է, որ Ռուսաստանը ներգրավվում է Հայաստան-Ադրբեջան հետկոնֆլիկտային լոգիստիկայի մշակման գործընթացին: Դա կարող է դրսեւորվել նաև TRIPP նախագծի իրականացման գործընթացում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test