Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բոլորդ «Նիկոլի դեմքով եք», նկարն ինչների՞դ է պետք hraparak.am hraparak.am

time
Բոլորդ «Նիկոլի դեմքով եք», նկարն ինչների՞դ է պետք

Հիշում եք, հավանաբար, որ 2018-ին իշխանության գալով` Փաշինյանը հրահանգեց բոլոր աշխատասենյակների պատերից հանել նկարները եւ խրոխտ՝ ժողովրդավարական առաջնորդի տարերքի մեջ հայտարարեց՝ այլեւս երբեք ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: Ավելի հեռավոր ժամանակներում, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլն այցելել էր ՀՔԾ եւ վրդովվել, երբ նկատել էր պատին փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը: Նա քննիչին հարցրել էր. «Դուք` որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ, անկախ եք, չէ՞: Բա Ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը»։ «Անձի պաշտամունքի մոլի ախոյան» Փաշինյանն այնքան էր զայրացել, որ նույնիսկ այդ խնդրով գրավոր հարցումներ էր ուղղել ՀՔԾ այն ժամանակվա պետ Վահրամ Շահինյանին ու պատասխանները կարդացել 6-րդ գումարման ԱԺ նստաշրջանի մի քանի քառօրյաներին։

Այս պարզունակ ու ամբոխահաճո հնարքը, ժողովրդավարության պատրանքներ ցուցադրելը, ճիշտ է` զարմանալիորեն մի փոքր երկար տեւեց՝ մոտավորապես 3 տարի, բայց փաշինյանական հերթական փուչիկն ի վերջո «պայթեց»: 2021-ին իրար հետեւից ԱԺ-ում, տարբեր գերատեսչություններում սկսվեց Փաշինյանի լուսանկարի «շռնդալից երթը»: Հետո հնչեցին իշխանականների «ինքնախոստովանական ցուցմունքները», թե բա՝ այդ գործընթացը կամավոր է, ինքնաբուխ, որեւէ պարտադրանք չկա: Օրինակ, այդ ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով տարբեր գերատեսչություններում պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն եւ նախկինում Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում կախելը Փաշինյանի կողմից քննադատվելուն, ասաց. «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է»։

Նույն օրերին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ավելի անկեղծ էր եւ նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում էլ է փակցված, քանի որ կարգն է այդպես։ «Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետեւ այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգեր կան։ Որեւէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, եւ այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը»: Եվ կրկին պարզվեց, որ հենց Փաշինյանն է տվել նման «դաբրո», ավելի ճիշտ՝ նա է պարտադրել, եւ կառավարության նախաձեռնությամբ է պաշտոնյաներին պարտադրվում աշխատասենյակների պատերը զարդարել վարչապետի նկարով: Այդպիսով Փաշինյանը փաստացի կառավարությունից իջեցված հրահանգի մակարդակով առաջ մղեց սեփական անձի պաշտամունքը: Օրերս էլ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը, որը նախկինում՝ 2021-ին, արդարադատության նախարարի կարգավիճակում «սիրո խոստովանություն» էր արել Փաշինյանի լուսանկարին, թե ոգեշնչվում է այդ նկարին նայելիս, այժմ լրագրողների հետ զրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հիմա չկա իր նոր աշխատասենյակում։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն էր, իսկ 22-ից հետո ինքը զբաղեցնում է ապաքաղաքական պաշտոններ, որը չի ենթադրում Փաշինյանի լուսանկարը փակցնել աշխատավայրում։ Բայց արժե հիշել նրա հին խոստովանությունը. «Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է․ ընդհանրապես, պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է։ Այո, նաեւ լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»:

Անկախ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» բռնապետական, հակաժողովրդական հայտարարությունից՝ կարիք չկա վերստին փաստելու, որ դրանք ոչ միայն խոսքեր են, այլեւ գործող օրինաչափություն, որին լծված է ամբողջ իշխանական համակարգը՝ իր մանրումեծ տրամաչափի գործիչներով եւ ոչ միայն: Կարճ ասած, որեւէ պաշտոնյա, առանձին վերցված, Նիկոլի դեմքով, Նիկոլի խոսույթով, Նիկոլի հավատամքով մեկն է: Բոլորը նույն Նիկոլն են: Եվ շեֆի լուսանկարն իրենց աշխատասենյակների պատերին փակցնելը մի տեսակ կորցրել է արդիականությունը, չէ՞ որ բոլորը նույն Նիկոլն են՝ տարբեր աշխատասենյակներում ու տարբեր դեմքերով, կամ թեւավոր դարձած խոսքով` «Նիկոլի ուսապարկներն են»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test