«2019 թվականին ես էլ եմ պատվիրակության կազմում եղել Ադրբեջանում եւ վերադառնալուց հետո հղել եմ հետեւյալ ուղերձը՝ փառք Աստծո, որ մենք հաղթել ենք արցախյան առաջին պատերազմը, որովհետեւ եթե մենք չհաղթեինք, չունենային Արցախ, մենք այսօր աշխարհի քաղաքական քարտեզի վրա չէինք լինելու»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով հայաստանյան հասարակական կյանքի որոշ դերակատարների՝ օրերս Բաքու կատարած այցին եւ վերադառնալուց հետո նրանց բարձրաձայնած ուղերձներին:
Էդգար Էլբակյանը մեկ հստակեցում է անում՝ Ադրբեջան այցելած հայաստանցիները քաղհասարակության ներկայացուցիչներ չեն, նրանք պրոիշխանական գործիչներ են, քանի որ ուղիղ աֆիլացված են ՀՀ իշխանության հետ․ «Իրենք Ալիեւի, Հաջիեւի թեզերը Հայաստանում վերաթողարկողներն են։ Ի՞նչ է նշանակում՝ չէ-չէ Ալիեւը նման բան չի ասել»։
Ադրբեջանական գործողությունները նա որակում է՝ «ցեղասպանության անատոմիա» եւ հայտարարում, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հայերի հետ անել նույնը, ինչ գերմանացիներն արեցին հրեաների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test