«Ես չգիտեմ՝ քաղաքական իրադարձություններն ինչպես կլինեն մեր երկրում, բայց կարեւոր է մեկ բան, որ հայ ժողովուրդը 2026-ի առիթով չվերածվի լոկ ընտրազանգվածի։ Քաղաքական ուժերն այդ մարդկանց չվերաբերվեն լոկ որպես ընտրազանգվածի, որովհետեւ մենք ժողովուրդ ենք։ Մենք ժողովուրդ ենք, որը պետք է մասնակցի ընտրությունների, իմպիչմենթի եւ այլն, բայց ժողովուրդը չպետք է վերածվի լոկ ընտրազանգվածի։ Պարոն Թաթոյանի հայտարարություն լսեցի։ Իհարկե, անձնական կարծիքս պետք է հայտնեմ՝ ինքը մարդու իրավունքների ուժեղ պաշտպան է եղել եւ կարծում եմ, կարելի էր այսօր գալ, այս լսումներին մասնակցել՝ շաբլոնային հայտարարություններ անելու փոխարեն»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով «Միասնության թեւեր» շարժման ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը վերաբերվող հարցին։
Արման Թաթոյանը, հիշեցնենք, ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար նախկին երեք նախագահները պետք է դուրս գան քաղաքականությունից:
«Նախկինների կամ ներկաների ընտրություններին չմասնակցելու խոսույթը նիկոլական խոսույթ է»․ Արման Թաթոյանի հայտարարության առիթով էլ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով։ Կարծում եմ՝ դա հաջողության հասնելու ճանապարհը չի»,-հավելեց նա՝ մանրամասնելով, որ քննարկումներ եղել են Արման թաթոյանին ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու մասին, դրանց ինքն էլ է ներկա եղել, բայց Բագրատ Սրբազան այդ հարցին շատ ավելի հանգամանալից կարող է պատասխանել․ «Բայց երբեք ընդդիմադիր դաշտի որեւէ ուժ՝ նոր, հին, նախկին, մեզ համար թիրախ չի եղել եւ չի լինելու։ Ափսոսում եմ, որ իրենց մուտքը սկսում են նման խոսույթով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test