Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

Երեկ Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր, քննարկում էին Եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը եւ իրենց անելիքները: Ներկա էին նաեւ Վայոց Ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի` Վեհափառին վերաբերող հատվածը:

Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել` որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարագի կարգի խախտումները չներել: Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագներին ներկա գտնված թեմերի առաջնորդները եթե զղջման չգնան, կարգալույծ կարվեն: Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին:

Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ, որովհետեւ հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա՝ որովհետեւ ՀԱԵ վերնախավը զիջումների չի գնալու՝ հասկանալով, որ զիջում՝ նշանակում է Եկեղեցու կազմաքանդում եւ Վեհափառի հրաժարական:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test