2 օր առաջ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը սկանդալային տեսանյութ է տարածել, որտեղ խոսել է այն մասին, որ դեռեւս 1999 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունները հավաքագրել են Նիկոլ Փաշինյանին եւ օգտագործել որպես գործակալ։ Նա սեղանին դրված թղթապանակն է ցույց տվել եւ նշել, որ իր ասածները կարող է հիմնավորել գրավոր ապացույցներով, որոնք վերջերս է ձեռք բերել։
«Եթե մեկը ուզում է իմանալ, թե ով է այն մարդը, որը մի քանի պետությունների կողմից համարվում է ազդեցության գործակալ, ապա դա մեր երկրի ղեկավարն է»,- հայտարարարել է Արշակ Կարապետյանը: «Եթե դա այդպես չէ, ապա ինքը թող ընդամենը բացատրի՝ ինչպես Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար: Սա այն դեպքում, որ պաշտոնակատարը Արմեն Գևորգյանն էր, դե թող ասի՝ ինչու Գևորգյանին չնշանակեց, այլ Միրզոյանին: Թող ասի ու կտեսնենք՝ ով է գտնվել ազդեցության տակ: Եթե շարունակեցին, ապա ես պատմելու են այն, ինչ եղել է իրականում: Ասում են՝ ինքնիշխան կառավարություն, ինքնիշխան կառավարություն. ոչ այն ժամանակ են եղել ինքնիշխան կառավարություն, ոչ էլ հիմա: Թող երգեր չերգեն»,- ասել է Կարապետյանը:
Նա պատմել է, որ ինքը դեռ 2020-ի օգոստոսի 14-ին զգուշացրել է Փաշինյանին, որ պատերազմ է սպասվում: «Ես նկատեցի, որ ինքը սքրինշոթեր է անում, ես ինքս սկսեցի անձամբ զբաղվել դրանով ու բոլոր խոսակցությունները նրա հետ իմ մոտ ձայնագրված կա: Ու երևի ժամանակն է, որ այդ ձայնագրությունները սկսենք տարածել, այդ թվում այն ձայնագրությունը, երբ ես իրեն ասում եմ՝ հավատացեք սեփական հետախուզության տվյալներին: Ես պաշտպանվելու համար եմ ստիպված եղել ձայնագրել, ես հետախուզության պետ եմ եղել 10 տարի: Ինձ չեն կարող ձայնագրել՝ ես ի պատասխան զապիս չանեմ»,- նշել է Կարապետյանը:
«Մենք ունենք ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցը իր վերադասին այն մասին, որ Փաշինյանը դեռ 1999 թվական, լինելով թերթի խմբագիր, հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից»,- ներկայացրել է նախկին նախարարը եւ պատմել, որ այդ զեկույցում դեսպանատան աշխատակիցը նաեւ նկարագրել է Նիկոլ Փաշինյան ագենտին՝ որպես մարդ, գրել է, որ նա ունի ցածր մարդկային չափանիշներ, ահավոր ինքնասեր է, ժլատ է, հոգեբանական անկայուն վիճակում է եւ վերջում եզրակացություն՝ հենց այդպիսին էլ նա իրենց պետք է։ Նշել է նաեւ, որ Փաշինյանը գումարներ է ստացել ԱՄՆ կառավարությունից՝ գաղտնի տեղեկություններ տրամադրելու դիմաց։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test