Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Չի կարող սահմանին կանգնած զինվորն ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկը»․ Աննա Գրիգորյան mamul.am mamul.am

time
 «Չի կարող սահմանին կանգնած զինվորն ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկը»․ Աննա Գրիգորյան

«Չի կարող սահմանին կանգնած զինվորը, պայմանագրային զինծառայողն ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկները՝ օրինակ Երևանի Կենտրոնում կանգնած»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Եթե մենք խոսում ենք պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու մասին, անպայման պետք է խոսենք բազային աշխատավարձի բարձրացման մասին։ Այն աշխատավարձը, որ պայմանագրային զինծառայող, սահմանին կանգնած զինվորն է ստանում, չի կարող բավարար համարվել և միայն ատեստացիայով բարձրացնելը բավարար չէ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Խոսելով քննարկվող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության մասին, Աննա Գրիգորյանը հավելեց․ «Այն, որ սա նախընտրական քայլ է, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, համենայնդեպս այն արտահայտությունը, որ այս օրենքը պետք է իրականություն դառնար հուլիսին, բայց հունվարից է սկսելու գործել, պարզ է, որ նախընտրական տրամաբանություն ունի»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test