Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իշխանությունները քաղաքական ընդդիմությանը փորձում են ցույց տալ, թե ինչքան ուժեղ տղա են. Արամայիս Աղաբեկյան aravot.am aravot.am

time
Իշխանությունները քաղաքական ընդդիմությանը փորձում են ցույց տալ, թե ինչքան ուժեղ տղա են. Արամայիս Աղաբեկյան

Այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց, ի պաշտպանություն «Բագրատ սրբազանի եւ մյուսների» գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի պաշտպանության սկսված անժամկետ նստացույցին միացել է նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

«Աննախադեպ վերաբերմունք է, կարծում եմ՝ այս գործողություններով իշխանությունները ցույց են տալիս՝ կին-տղամարդ չեն նայելու: Թող մտածեն, թե ինչ կարող ենք անել, եթե փորձ արվի օգտագործել նաեւ կանանց քաղաքական գործընթացներում: Սա ցույց է տալիս, որ ժողովրդավարության անվան տակ իշխանության եկածը ոչ միայն հակառակն է իրականացնում, այլ նախորդ իշխանություններին կարող է դաս տալ՝ ինչպես կարելի է ճնշել հակառակ թեւին»,-ասաց Աղաբեկյանը:

Արցախցի պատգամավորը նկատեց, որ հակասական իրականություն է, մի կողմից համացանցում ատելության խոսք տարածողների բանակ կա, որոնք հովանավորվում են իշխանությունների կողմից ու պատասխանատվություն չկրելով՝ շարունակում են տարածել ատելության խոսքը եւ կան գործիչներ, որոնց իշխանությունները ինչ-որ կտրտված, մոնտաժված հրապարակումներով փորձում են ճնշել՝ քաղաքական ընդդիմությանը ցույց տալով, թե ինչքան ուժեղ տղա են. «Կնոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը խոսում է այն բարդույթի մասին, որ ունեն՝ տեսեք ՝մենք տղամարդ ենք, կարող ենք նաեւ այսպես վերաբերվել, զրկել տեսակցություններից , այսպիսի պայմաններում պահել: Տղամարդկանց նույն հոդվածով բաց թողել, կնոջը պահել, հենց այդ նույն բարդույթի մասին է խոսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test