«Սկսել եմ անակնկալ այցելել վարչական շրջաններ: Եղել եմ երկու վարչական շրջաններում. ահռելի ծավալով գործ է արվում, բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ տեսնում եմ խնդիրներ, որոնք ավելի քիչ են կապված մեր նախագծերի հետ ու ավելի շատ՝ մեր առօրյա անելիքների հետ, օրինակ` աղբահանության կամ սանմաքրման հարցերի »,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Պետք է հասկանանք՝ այդ առումով վարչարարական հարցերո՞վ ունենք խնդիրներ, ռեսուրսի հարցերո՞վ են խնդիրները: Պետք է ճիշտ գնահատենք, պահանջենք այն ծավալով աշխատանք, ինչքան ռեսուրս ենք տվել: Ռեսուրսը տալով վարչական շրջաններին՝ նպատակ ունենք խնդիրը լուծել, ոչ թե կիսալուծել»,-հավելեց նա:
Հաջորդ խնդիրը, ըստ Տիգրան Ավինյանի, մեծ նախագծերում եղած թերություններն են. «Մեր վարչական շրջաններում արձանագրել եմ նմանատիպ դեպքեր, ու պահանջում եմ ուղղակի, որ վարչական շրջանների ղեկավարները նախագծերին վերաբերվեն որպես իրենց սեփական տանը արվող նախագծերի: Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկն իր սեփական տանը թույլ տա, որ աթոռը կիսաճոճ լինի կամ քարը ծուռ դրած լինի: Հետեւապես դրանք ձեր տան նախագծերն են: Ես էլ ձեր աշխատանքը գնահատելու եմ ըստ ձեր վերաբերմունքի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test