Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մահացել է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը sputnik sputnik

time
Մահացել է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։
Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին դարձել էր 99 տարեկան։
«Սպարտակի» մեծագույն 9 համարը ակումբի կազմում խփել է 160 գոլ՝ ավելի քան վեց տասնամյակ մնալով անհասանելի ռեկորդակիր: Ակումբի թանգարանում Սիմոնյանին նվիրված է առանձին տաղավար, որի վրա հազիվ են տեղավորվում նրա բոլոր բազմաթիվ մրցանակներն ու գավաթները: Սիմոնյանն ավարտել է կարիերան փառքի բարձունքում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նրան անվանել են մոլորակի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը:
Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թվականներին, իսկ 1973 թվականին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» հաղթանակ է տարել ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում:
Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» կազմում մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակը աշխարհի առաջնություններում (Շվեդիայում 1958 թ.):
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկիտա Պավլովիչին շնորհել էր Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում՝ ռուսական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test