99 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար, նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, հայտնում է «Матч ТВ»-ն։
«Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել։ Այսօր նա մահացել է»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմոււթյան մեջ գլխավոր ռմբարկուն է։
Սիմոնյանը «Սպարտակում» չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր։ Նա 1956թ. ԽՍՀՄ-ի թիմի կազմում դարձել է Օլիմպիական չեմպիոն։
Սիմոնյանը տարբեր ժամանակահատվածներում երկուական անգամ մարզել է «Սպարտակն» ու Երևանի «Արարատը», գլխավորել է նաև ԽՍՀՄ-ի ազգային հավաքականը և Օդեսայի «Չեռնոմորեցը»։
«Արարատը» նրա գլխավորությամբ 1973թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակն» էլ լեգենդար մասնագետի հետ չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test