Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացել է ԱՄՆ, Ուկրաինայի և Եվրամիության ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումը: Ուկրաինան ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը: ԱՄՆ-ը բանակցություններում ներգրավվել է պետքարտուղար Ռուբիոյի և նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի մակարդակով: Եվրամիության կամ եվրոպական երկրների ներկայացուցիչների ինքնությունը չի հանրայանցվել:
Bloomberg-ի իրազեկ աղբյուները հայտնել են, որ եվրոպական դաշնակիցները «պնդում են ռազմաճակատի ներկայիս գծով հրադադարի անհրաժեշտությունը՝ որպես կարգավորման բանակցությունների անհրաժեշտ նախապայման»: Եվրամիությունը Միացյալ Նահանգներից «պահանջում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ սահմանել ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի նմանությամբ»:
Եվրամիությունն առաջարկում է կարգավորման համաձայնագրում սահմանել, որ Ռուսաստանի սառեցված ակտիվները «պետք է հատկացվեն Ուկրաինայի վերականգնմանը և նրան ռազմատուգանքների վճարմանը, իսկ եթե Ռուսաստանը չհամաձայնի, ապա այդ գումարները կմնան սառեցված»: Եվրամիությունը հատկապես դեմ է տարածքային հարցերին վերաբերող ամերիկյան առաջարկություններն, որ ենթադրում են Ղրիմի և Դոնբասի ռուսաստանապատկանության դե-ֆակտո ճանաչում: Եվրոպացիները գտնում են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները «կարող են փուլ առ փուլ հանվել, եթե վերջնականապես համաձայնեցված ծրագիրն անշեղորեն իրագործվի»:
Reuters-ն իր հերթին տեղեկագրել է, որ Վաշինգտոնը մտադիր է եվրոպական դաշնակիցների հետ քննարկումներից հետո բանակցություններ սկսել արդեն Ռուսաստանի հետ: Այլ մանրամասնություններ հայտնի չեն: Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ումերովը սոցցանցային գրառում է կատարել և Ժնևի բանակցություններից գոհունակություն հայտնել: Նրա գնահատմամբ, կողմերը «մոտ են համաձայնեցված տեքստի լրամշակման ավարտին», և Ուկրաինայի «մտահոգությունները հաշվի են առնված»:
Այս ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անոնսավորել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց: Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի նախագահը կառաջարկի ուկրաինական կարգավորման բանակցությունները վերամեկնարկել Ստամբուլում: Ուկրաինան հայտնել է, որ բանակցություններում իր պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը: Ռուսաստանը դեռևս իր պատվիրակության ղեկավարի ինքնությունը չի հրապարակել: Բարդ է ասել, թե ի՞նչ ձևաչափի բանակցություններ են նախապատրաստվում:
Ռուսաստանյան մամուլում ակնարկներ կան, որ ամերիկյան կողմի հետ վերջին «բավական հաջողված» բանակցությունները վարել է Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ, արտերկրում ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: Ընդ որում, նրա վիզավին եղել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆը: Այդուհանդերձ, Գերմանիայի կանցլեր Մերցը հոռետես է գտնվել և պնդել, որ մինչև նոյեմբերի 27-ը Եվրամիությունը «չի հասցնի ձևակերպել» Դոնալդ Թրամփի ծրագիրը վերաբերյալ իր «նկատառումները և առաջարկությունները»:
Արևմտյան վերլուծաբաններից մեկը, մեջբերելով ԱՄՆ նախագահի տեսակետը, որ ուկրաինական պատերազմը «պետք է այս կամ այն կերպ ավարտվի», շատ ենթատեքստային դիտարկում է արել. «Այո, այս կամ այն ձեւով պատերազմին պետք է վերջ տալ, բանն այն է, սակայն, որ «այս»-ի և «այն»-ի միջակայքն ընդարձակ է և Մյունխենից ձգվում է մինչև Նյուրնբերգ»: Ըստ երևույթին, գործ ունենք արևմտյան դիվանագիտական խոսույթի հետ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկայացված ծրագիրը «վերջնական չէ»: Թրամփը զգուշանո՞ւմ է Չեմբեռլենի նախադեպից:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test