Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանականները ժողովրդին կզբաղեցնեն այլուրով, իսկ Ադրբեջանը կամրապնդի իր ռազմավարական դիրքավորումը». Տիգրան Արահամյան mamul.am mamul.am

time
 «Փաշինյանականները ժողովրդին կզբաղեցնեն այլուրով, իսկ Ադրբեջանը կամրապնդի իր ռազմավարական դիրքավորումը». Տիգրան Արահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «1.5 տարի առաջ իշխանությունը հայտարարեց սահմանազատման աշխատանքների անհրաժեշտության մասին և դա Ադրբեջանի պահանջով սկսեց Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի հատվածում: Հետևանքը բոլորը գիտեն: Դեռ այդ ժամանակ ասում էին, թե դա անխուսափելի գործընթաց է, որովհետև դա այն ճանապարհն է, որով Արծվաշենն է վերադարձվելու, 2021-23 թթ.-ին Ադրբեջանի` ՀՀ-ից խլած հատվածները: Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում: Ավելին, ոչ միայն պարզ չէ, թե դա ինչպես կընթանա, ըստ իրավիճակի Ադրբեջանն էլ ինչ կպահանջի, նույնիսկ պարզ էլ չէ, թե արդյո՞ք դա ողջ ճակատով լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր համար նպաստավոր ուղղություններում գործընթացը կիրականացնի, իսկ օկուպացված և իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների հարցը կպահի օդում կախված: Այդ ընթացքում փաշինյանականները կփորձեն ժողովրդին զբաղեցնեն ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի և կամրապնդի իր ռազմավարական առավելությունն ու դիրքավորումը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test