Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բացթողումը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բացթողումը

Նոյեմբերի 18-ին Իջեւան համայնքի Աճարկուտ գյուղում կայացել է Գեւորգ Հարությունյանի ընտանիքին պատկանող ռեստորանահյուրանոցային համալիրի բացումը։ Աճարկուտը Կիրանցի կողքին գտնվող փոքրիկ գյուղ է։ Գեւորգ Հարությունյանը Ռուսաստանում գործարարությամբ է զբաղվում։ Տավուշի մարզային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ ինքը, որպես աճարկուտցի, գյուղում ռեստորանահյուրանոցային համալիր է հիմնել, քանի որ «գյուղը հատնում, պրծնում, վերանում էր»։ Իրականում, Աճարկուտի հատնելու, վերանալու խնդիր չկա ու երբեք չի եղել, գյուղը միշտ փոքր, սակայն կայուն թվով բնակչություն է ունեցել։ Գ․ Հարությունյանն այդ համալիրը սկսել է կառուցել 2019 թվականին, ավարտել է 2025-ին։

Ռեստորանահյուրանոցային համալիրի բացումը կատարել, օբյեկտի կարմիր ժապավենը կտրել է հենց Գեւորգ Հարությունյանը։ Զարմանալի է, որ հանդիսավոր բացմանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցել։ Դա երեւի Նիկոլ Փաշինյանի բացթողումն է, որը նման դեպքերում ներկա լինելով՝ առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավվել է` դրսից եկել, Հայաստանում բիզնես են հիմնել։ Հավանական է, որ նա իր բացթողումն առաջիկայում կշտկի կամ էլ ֆեյսբուքյան գրառումով կամ լայվով կանդրադառնա Աճարկուտի համալիրին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test