Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Սննդամթերքի գների թռիչքային եւ ամենօրյա աճ է գրանցվում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Սննդամթերքի գների թռիչքային եւ ամենօրյա աճ է գրանցվում

Երեւանի մթերային խանութներում վերջին օրերին նկատվում է սննդամթերքի գների թռիչքային եւ ամենօրյա աճ: Հատկապես թռչում է մսեղենի գինը: Նախորդ օրը հավի մսի 1 կիլոգրամն արժեր միջինը 1100-1150 դրամ, իսկ նոյեմբերի 18-ին այն արդեն տատանվում էր 1250-1350 դրամի սահմաններում: Թանկանում է ձուն՝ միջինը 70 դրամից հասնելով 80-85 դրամի, ինչպես նաեւ՝ կարագը, պանիրը, բանջարեղենը:

Վիճակագրության կոմիտեի տվյալներով, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի հոկտեմբերին, անցյալ տարվա համեմատ, աճել են 5,6 տոկոսով: Տավարի մսի գինը մեկ տարում աճել է 3,1 տոկոսով, ոչխարի միսը թանկացել է 4,9, իսկ խոզի միսը՝ 9,4 տոկոսով: «Երեւան սիթի» խանութների ցանցում խոզի մսի 1 կիլոգրամն այս օրերին արժե 4000-4600 դրամ: Իսկ մարդկանց եկամուտները մի դրամով չեն ավելանում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test