Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Մշակույթի նախկին նախարարը ՀՌՀ անդա՞մ է, թե՞ ՔՊ-ի hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Մշակույթի նախկին նախարարը ՀՌՀ անդա՞մ է, թե՞ ՔՊ-ի

«Հայաստան» դաշինքը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, նույն ինքը` մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ է նշված։ Դաշինքը նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ է շրջանառել՝ ներկայացնելով իր պահանջի հիմնավորումները։ Ըստ այդմ՝ Հակոբ Մովսեսն Առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայ հեղափոխական դաշնակցությանը վիրավորող ու վարկաբեկող մի շարք արտահայտություններ է թույլ տվել, ինչպես նախագծում է նշվում՝ «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ակնհայտ ատելություն»։ Հակոբ Մովսեսին պաշտոնազրկելու առաջարկի տեքստում մատնանշված են ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը․ «ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ Պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»։

Հակոբ Մովսեսն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ-ի կողմից՝ 2022 թվականի հունվարի 22-ին։ Նա մշտապես պրոիշխանական հարցազրույցներ է տվել եւ լուտանքներ տեղացել ընդդիմության հասցեին, իսկ նշված հարցազրույցում, հեղինակների վկայաբերմամբ, արտաբերել է մտքեր, որոնցում արտահայտվում է ակնհայտ քաղաքական վերաբերմունք ՀՅԴ-ի նկատմամբ, եւ հնչեցնում է անհիմն մեղադրանքներ, ինչպիսիք են․ «Մեր պատմական դժվարությունների մեջ Դաշնակցության մեղքը շատ մեծ է», «Դաշնակցության գաղափարախոսությունը շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար» եւ այլն: «Սրանք ակնհայտ քաղաքական գնահատականներ են, որոնք նաեւ ատելություն են քարոզում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նկատմամբ»,- ընդգծված է նախագծում։

Հիշեցնում են նաեւ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռեւս 2024 թվականին հստակ սահմանում է տվել հանրային որոշ ծառայողների, այդ թվում՝ ՀՌՀ անդամների վերաբերյալ․ օրենսդրությամբ զսպվածության պարտավորություն ունեցող՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը «պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական մեդիայում ունեցած օգտահաշվից քաղաքական որեւէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց»։ ԿԿՀ-ն իր 04/2025/Վ/Վ եզրակացությամբ արձանագրել է, որ «քաղաքական կուսակցության ուղղակի անվանակոչմամբ դրա գործունեությունը կամ գաղափարախոսությունը քննադատող հրապարակային խոսքը ելույթին հաղորդում է քաղաքական բնույթ»։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ Հակոբ Մովսեսի, ո՛չ էլ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, ովքեր, չնայած ձեւով անկախ հանձնաժողովի անդամներ են, սակայն իրականում իշխանության մաս են կազմում եւ իրենց գործունեությամբ ծառայում են ՔՊ-ի շահերին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test