2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի նիստում: Այդ մասին հաղորդում և նախարարի ելույթից ընդարձակ մեջբերումներ է արել «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների մասին Ֆիդանի դիտարկումներն արժանի են մասնագիտական խոր և համակողմանի վերլուծության:
Պետք է, սակայն, խոստովանել, որ այդ դիվանագիտական լեզուն հասկանալու, տեքստը «վերծանելու» և անհրաժեշտ հետեւություններ անելու համար ոչ միայն ժամանակ, այլև բավարար գիտելիքներ և քաղաքական ինտուիցիա է պահանջվում: Ոչ մի երկիր իրական նպատակադրվածությունը բաց չի հռչակագրում, իսկ Թուրքիայի պարագայում հատկապես սկզբունք պիտի ընդունել հայտնի ասույթը. «Լեզուն տրված է դիվանագետին, որպեսզի թաքցնի մտքերը»:
Իր խոսքում Ֆիդանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի «զգայուն տարածաշրջանին»: Նրա ելույթի այդ հատվածն «Անադոլուն» այսպես է խորագրել.«Ադրբեջանի հետ կոորդիանցված քայլեր» և նախապատվությունը տվել հետեւյալ ձևակերպմանը.«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում օգոստոսի 8-ին ցուցաբերված կամքը, ինչպես նաև Հայաստանի հետ (Թուրքիայի) հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը ամրապնդել են տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հույսերը»:
Ֆիդանն այնուհետև ասել է, որ Թոուրքիան Ադրբեջանի հետ «բացառիկ հարաբերություններ է պահպանում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում» և շարունակում է «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերում դաշնակից Ադրբեջանի հետ գործել կոորդինացված և համերաշխորեն՝ ներառյալ Ղարաբաղի վերականգնումը և վերածնունդը»: Ֆիդանը բավարար է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ «կառուցողական մոտեցումը» և հավելել, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը և հավաստել, որ կողմերն «անկեղծորեն առաջ են շարժում կոնկրետ քայլերի միասնական աշխատանքում, որ կարող են ձեռնարկվել»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ «Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արվում շատ օգտագործել պատմական հնարավորությունը և հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը»: Հաքան Ֆիդանն այս համատեքստում ընդգծել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը բարձրացել է ռազմավարական գործընկերության մակարդակի և շարունակում է փոխշահավետության հիմքով ամրապնդվել:
Կրկնենք, որ արտաքին գործերի նախարարի ելույթի հիմնական դրույթներն այս շարադրանքով ներկայացրել է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը, ուստի «բնագիրը» որոշ վերապահումներով հանդերձ կարելի է համարել «պաշտոնական-սղագրային ճշտության տեքստ»: Իսկ այստեղ խոսք չկա «Հայաստանի սահմանադրության փոփոխության» և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «թուրքական նախապայմանների մասին, ինչպես ներկայացրել են որոշ փորձագետներ: Ասվածից, իհարկե, չի հետևում, որ Թուրքիան «վաղը բացելու է Հայաստանի հետ սահմանը» կամ իր քայլերն Ադրբեջանի հետ «չի կոորդինացնելու»: Բայց պետք է նկատի ունենալ, որ այդ խնդիրը Ֆիդանը Թուրքիայի արտաքին քաղաքականության միայն յոթերորդ առաջնահերթություն է սահմանել: Գուցե դա արտաքին քաղաքական «գաղտնագրո՞ւմ է»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test