Վերջերս մենք հրապարակում էինք արել վերջին տարիներին հայտնի դարձած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմակետների ցանցի վերաբերյալ` նշելով, որ Նալբանդյանն այն ընդլայնում է Սյունիքում։ Այս հրապարակումից հետո քաղաքացիներից մեկը մեզ ուղարկել է Մասիս քաղաքում եւ Սարդարապատ գյուղում բացված ցանցի նոր մասնաճյուղերի լուսանկարները։ Մեզ լուսանկարներ ուղարկած անձն առավել ծանոթ էր Սարդարապատի սուպերմարկետի պատմությանը. «Սարդարապատը մեծ գյուղ է, այստեղով է անցուդարձը, շարժը շատ է։ «88»֊ի տեղում եղել է «Էլիտ» սուպերմարկետը` կողքին էլ «Էլիտ շինանյութ» խանութը, հսկայական սուպերմարկետ էր, մտնում էիր` ծայրը չէր երեւում, լավ աշխատում էր մի քանի տարի, երևի մի տարի առաջ հանկարծակի փակվեց, եւ վերջերս տեսանք, որ վերաբացվել ա «88» անունով, Մասիս դեպքում էլ, այդտեղ էլ այլ խանութ էր»,֊ասաց մեր զրուցակիցը։
Ի դեպ, այս խանութների ցանցը կապվում է Աննա Հակոբյանի անվան հետ, թեպետ վերջինս հերքել է իր առնչությունը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test