Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցված տների հանձնման գործընթացը a1plus.am a1plus.am

time
Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցված տների հանձնման գործընթացը

Արցախի Մարտակերտի շրջանից բռնի տեղահանված ընտանիքները մասնակցել են Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում իրենց նորակառույց տների կարմիր ժապավենի կտրման արարողությանը։ Այն նշանավորել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից «Ե՛կ Սվարանց» ծրագրի շրջանակներում արցախահայության համար կառուցված թաղամասի առաջին տասը տների հանձնման գործընթացի մեկնարկը։

Տների հանձնման արարողությանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի ղեկավար կազմը, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, միջազգային և հայաստանյան գործընկեր կազմակերպությունները, Տաթևի համայնքապետարանի ներկայացուցիչներն և Սվարանցի բնակիչները։

Միջոցառման շրջանակներում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանն ընդգծել է, որ հիմնադրամը իր 25-ամյա գործունեության ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այն համայնքներն ու խոցելի խմբերը, որոնք առավելագույն աջակցման և հոգածության կարիքն ունեն։

«Այս նորակառույց թաղամասը Սյունիքի վերաբնակեցման մեր ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվող այն սակավաթիվ նախաձեռնություններից, որի հիմքում ընկած է արցախահայերի համախմբված վերաբնակեցման գաղափարը։

Մերառաքելությունը չի սահմանափակվում թաղամասի կառուցմամբ միայն․ մենք երկարաժամկետ ներդրում ենք կատարում սոցիալ-տնտեսական պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ դրական փոփոխություն բերելով համայնքում», – նշել է Անդրանիկ Գասպարյանը։

Միջոցառման շրջանակներում հյուրերի համար կազմակերպվել է շրջայց նորակառույց թաղամասում, ներկայացվել են ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված տներն ու անասնագոմերը, ինչպես նաև բնակավայրում իրականացվող սոցիալ-տնտեսական այլ նախաձեռնությունները։

Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանի խոսքով՝ նոր թաղամասը նոր կյանքի սկիզբ է խոստանում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

«Այս ընտանիքներն այսօր վերակառուցում են իրենց կյանքը Հայաստանում։ Գործընկեր կառույցների, այդ թվում՝ միջազգային զարգացման գործակալությունների, Հայաստանի կառավարության, Սյունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ մենք աշխատում ենք ստեղծել իրական հնարավորություններ այս ընտանիքների համար և զարգացնել մեր համայնքները», – նշել է Գրիգոր Պետեանը։

Միջոցառմանը ներկա Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ընդգծել է հիմնադրամի կողմից իրականացվող Սյունիքի մարզի վերաբնակեցման ծրագրի կարևորությունը և վերահաստատել մարզպետարանի հանձնառությունը՝ աջակցելու Տաթևի համայնքում իրականացվող և ապագա ծրագրերին։

Սվարանցի նոր թաղամասի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի կեսերին՝ օգտագործելով առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ արցախցի ընտանիքների համար նախատեսված տների կառուցման նպատակով։

«Ե՛կ Սվարանց»-ը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի Սյունիքի մարզի երկարաժամկետ զարգացման և գյուղական բնակավայրերի վերաբնակեցման ծրագրի կարևոր բաղադրիչն է։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը՝ ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test