Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արշակ սրբազանը հարցաքննվել է «խայտաբղետ», «զարմանահրաշ» վարույթներով. պաշտպան sputnik sputnik

time
Արշակ սրբազանը հարցաքննվել է «խայտաբղետ», «զարմանահրաշ» վարույթներով. պաշտպան
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել որպես վկա։ « Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
Քրեական վարույթներից մեկը վերաբերում է սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը։ Հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Բաբայանի խոսքով՝ մյուս երկուսը «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։
«Ակնհայտ է, որ սա եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում, սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ»,- ասել է Բաբայանը։
Փաստաբանը տեղեկություն չունի՝ ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը կամ արդյոք ցուցմունքներ կա՞ն։
Ենթադրվում է, որ խոսքն, ըստ ամենայնի, իշխանական հարթակներում այսօր տարածված հրապարակումներ են՝ իբրև թե Գարեգին Ա վեհափառին թունավորել են, և Արշակ սրբազանը դրա հետ առնչություն ունի։ Նույն հարթակները տեղեկություններ էին շրջանառում փողերի լվացման վերաբերյալ։ Նման հայտարարություններ էին արել մի քանի կարգալույծ արված նախկին հոգևորականներ։
Հղում եմ արհամարանքս ու քմծիծաղս. Արշակ սրբազանը հերքում է տեսանյութում իր մասնակցությունը
Հավելենք, որ ըստ բաց աղբյուրների՝ Գարեգին Ա-ն երկար ժամանակ տառապել է կոկորդի քաղցկեղով և 1999 թ–ին վախճանվել չարորակ ուռուցքի առաջացրած ինտոքսիկացիայից (օրգանիզմի թունավորում):

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test