Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի հետ կապված Ազգային ժողովում եղած լսումները շատ լավ արտահայտում են այն բողոքը, զայրույթը, որ ժողովուրդն ունի, քանի որ արդարացի եզրակացություններ դեռ չկան:
Բադալյանն ընդունում է, որ երբ օրենքը չի գործում, մարդիկ դիմում են վենդետաների: Վերջինս շեշտում է՝ պետությունում պետք է գերակայի օրենքը:
««Սրբազան պայքար» շարժման ժամանակ ամեն կերպ սադրում էին, որ «Մարտի 1»-ը կրկնվի, և շնորհիվ իրավապահ համակարգի սթափության, իշխող քաղաքական թիմի զգոնության դա չեղավ»,- ասում է նա՝ հավելելով. ««Մարտի 1»-ը պետական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատժվեն վաղ թե ուշ»:
Անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններին՝ Բադալյանը նկատում է. «Ընդդիմությունը չի հասկանում, որ ստով և կեղծիքով հնարավոր չէ ժողովրդից քվե կորզել: Վաղարշապատի ընտրությունները ցուցիչ են, որ հանրությունը կիսում է խաղաղության օրակարգը: Մեր ժողովուրդը շատ ողջամիտ է»:
Ըստ պատգամավորի՝ մարդու համար ընկալելի չէ՝ ինչպես կարող է հոգևորականը չարություն տարածել:
«Կարծես հակապետական խմբավորում լինեն: Մեր նպատակն է մաքուր և ամուր պահել եկեղեցին: Կաթողիկոսն ուզում է ձգտել մինչև ընտրություններ, որ տեսնի իրեն հաճո իշխանություն: Քաղաքականացված եկեղեցին սկսել է Աստվածաշունչը մեկնաբանել իր հայեցողությամբ և քաղաքական նպատակներով: Ամեն ինչ անում են, որ մենք չունենանք պետականություն»,- ասում է նա:
Իշխող ուժի անդամի խոսքով՝ այսօր ահեղ հիբրիդային պատերազմ է տարվում Հայաստանի Հանրապետության դեմ՝ այդ համատեքստում հիշատակելով Ժուռնալիստների միության նախագահի ոչ հավաստի լուրերի տարածումը. «Ժուռնալիստների միության նախագահի գործառույթը ապատեղեկատվության տարածման կանխումն է, այնինչ դրա նախագահը ճիշտ հակառակն է անում: Եվ դեռ ասում են՝ 37 թի՞վն է»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test