Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվի դատարանում բոլորիս են դատում․ Ադրբեջանը փորձում է իր Նյուրնբերգն անել․ Գուրգեն Պետրոսյան  168.am 168.am

time

Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները հայ ժողովրդի դեմ են։

«Ադրբեջանական կողմը, բնականաբար, հասնում է իր նպատակին, ձգտում է իր հանրությանը ցույց տալ, որ դատավարություններն արել է հանրային, պահանջներին համապատասխան, և հիմա մեղադրանք է ներկայացնում։ Մեղադրանքն էլ այլ նպատակ է հետապնդում․ ոչ թե կոնկրետ մեղադրյալների նկատմամբ պատիժ սահմանել, այլ ընդհանուր հայ ժողովրդի նկատմամբ պատիժ սահմանել։ Ինչպես բազմիցս նշել ենք՝ այդ անձինք, ովքեր նստած են Բաքվի դատարանում, իրենք ոչ միայն ներկայացնում են իրենց, այլև մեզ բոլորիս։ Այսինքն՝ այս դատավճիռը մեր դեմ է, ընդհանուր առմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Բաքվի դատարանում բոլորիս են դատում․ Ադրբեջանը փորձում է իր Նյուրնբերգն անել․ Գուրգեն Պետրոսյան 

Նա շեշտեց, որ Ադրբեջանը պարզապես փորձում է իրավաբանորեն ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կապ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որ, ինչպես իրենք են ասում՝ «անջատողականների» պատերազմ չէ, այլ ագրեսիայի հանցագործություն էր, և Հայաստանն այստեղ մեղավոր է:

«Իրենք փորձում են իրենց Նյուրնբերգն անել, ցույց տալով՝ ով է մեղավոր, և ինչպես է Հայաստանի Հանրապետությունը մեղսակից այս ամենի շրջանակում, որն իրենց համար իրավական հիմք կարող է լինել թե՛ հետագա միջազգային հարաբերությունների պարզման շրջանակում, թե՛ հիմք լինել հերթական ռազմական գործողություններն իրականացնելու համար։ Այսինքն՝ այդ գործողություններն արդարացնել այս «իրավաբանական» կապով, որ՝ Հայաստանն «ագրեսիայի է ենթարկել Ադրբեջանին», ինչպես նաև ռեպարացիաներ իրականացնել և այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ քանի որ սա ազգային դատական ատյան է, թեպետ Ադրբեջանն իր համար իրավաբանական հիմք կարող է ստեղծել, բայց միջազգային հանրության համար դա արդարացում չի կարող լինել՝ գործողություններ իրականացնելու համար։ Չմոռանանք, որ ազգային դատական ատյանի այս որոշումները միջազգային արդարադատության մեջ այդքան արժանահավատ չեն կարող լինել»,- ասաց Գուրգեն Պետրոսյանը։

Հարցին՝ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղությունից, ըստ նախաստորագրված խաղաղության պայմանագրի՝ կողմերը պետք է միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացված հայտերը ետ կանչեն, այդ դեպքում Ադրբեջանի նպատակն այս դատավարություններով ո՞րն է, հող է նախապատրաստում նոր հայցերի համա՞ր, նա պատասխանեց․ «Եթե կողմերը համաձայնել են հայցերը ետ կանչել և որևէ իրավական գործընթաց միմյանց նկատմամբ չանել, ապա Ադրբեջանը վաղուց պետք է այդ դատավարություններից հրաժարվեր, թերևս, օգոստոսի 8-ից սկսած։ Չեմ կարծում, թե սրա հիման վրա կարող է նոր դիմումներ ներկայացնել, բայց հնարավոր է, Ադրբեջանի գործողություններն անկանխատեսելի են այդ առումով, բայց եթե Ադրբեջանը դատավարությունները չի կասեցնում, բնականաբար, հերթական անգամ Ադրբեջանը խախտում է իր պայմանավորվածությունը… Այս դատավճռի հրապարակմամբ ևս մեկ հետքայլ կկատարվի խաղաղությունից։ Մենք փորձում ենք լեզու գտնել Ադրբեջանի հետ, բայց իրենք շարունակում են մեզ մեղադրել։ Սին են այն խոսքերը, թե մենք ապրում ենք խաղաղության դարաշրջանում, ո՛չ։ Եթե ձգտում եք խաղաղության, ապա պետք է նրբորեն մոտենալ այդ հարցին։ Օգոստոսի 8-ի թղթով խաղաղությունը երկնքից չի ընկնելու․ ո՛չ Թրամփի ադմինիստրացիան է մեզ փրկելու, ո՛չ Պուտինի, դրա համար պետք է շատ զգուշորեն մոտենալ արտահայտություններին։ Ես չեմ տեսնում, որ մենք խաղաղության դարաշրջանում ենք գտնվում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test