Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կիրանցն իրենք են «հուղարկավորել». մինչև Փաշինյանի գալը մեկ օր առաջ ամբողջ տարածքը «սանրում» են». որևէ բնակիչ իրավունք չի ունենում նրան 100 մետր շառավղով մոտենալ. Կարեն Ղազարյան 168.am 168.am

time
Կիրանցն իրենք են «հուղարկավորել». մինչև Փաշինյանի գալը մեկ օր առաջ ամբողջ տարածքը «սանրում» են». որևէ բնակիչ իրավունք չի ունենում նրան 100 մետր շառավղով մոտենալ. Կարեն Ղազարյան

Հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հերթական «տուրն» էր կազմակերպել Կիրանց. այս անգամ այնտեղ էր տարել «Հանրային խորհրդի» անդամներին, որպեսզի նրանք ծանոթանան Կիրանցում կառուցված սպիտակ պատի հետ, որը մեկ տարուց ավելի է՝ Կիրանցը բաժանում է Ադրբեջանի տարածք համարվող հատվածից։

Այս այցից օրեր անց Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Բագրատ սրբազանին, թե «սքեմը հագել, Կիրանցի հուղարկավորությունն էր անում, մինչդեռ Կիրանցում ամեն ինչ շատ լավ է, տներ են կառուցվում», և այլն։

Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երբ ամեն անգամ հայտարարում է, թե Տավուշն անվտանգ է, Կիրանցը՝ նույնպես, իսկ կիրանցեցիներն էլ անհոգ ապրում են՝ այդպես չէ։

«Կրանցում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել։ Երբ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով գալիս է Տավուշի որևէ հատված, բերում, ցույց է տալիս, թե տեսեք՝ ամեն ինչ ինչքան լավ է, տվյալ տարածքից որևէ բնակիչ իրավունք չունի այս տարածքում երևալ կամ նրան մոտենալ։

Նիկոլ Փաշինյանը Բագրատ սրբազանին էր մեղադրում, թե «սքեմը հագել, Կիրանցն էր հուղարկավորում», Կիրանցն իրենք են հուղարկավորել, ուղղակի այս պահին այն դեռ գոյություն ունի, և այդ գոյությունը կախված է Ադրբեջանի կամքից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ղազարյանը։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը հանկարծ որոշի, ապա մեկ րոպեում Կիրանցը, Ոսկեպարը, Աճարկուտը և հարակից բոլոր բնակավայրերը կարող է զավթել։

«Այստեղ անվտանգությունը ո՞րն է։ Կիրանցում միակ լավ բանը, որը տեղի է ունենում, այն է, որ կարող են, օրինակ, ինչ-որ փողոց ասֆալտապատել, զուտ սոցիալական ծրագիր են անում։ Իսկ անվտանգային առումով բացարձակ դրական ոչինչ չկա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Աճարկուտի բնակիչը նաև ասաց, որ Կիրանցի բնակիչները գյուղի տարածքից հատվածներ հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպում։

«Անվտանգության աշխատողներ, ընդհուպ՝ կինոլոգներ, սակրավորներ, հնարավոր բոլոր ծառայությունների ներկայացուցիչներ, հսկում են Փաշինյանի անվտանգությունը։ Իսկ մինչև նրա գալը մեկ օր առաջ ամբողջ տարածքը «սանրում» են։ Գյուղի որևէ բնակիչ իրավունք չի ունենում իր տնից դուրս գալ և Նիկոլ Փաշինյանին 100 մետր շառավղով մոտենալ, ոչ մեկը նրան չի կարողանում մոտենալ»,- շեշտեց Կ. Ղազարյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test