Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչն է օրինական «մեծարգո վարչապետի» օրոք hraparak.am hraparak.am

time
Ի՞նչն է օրինական «մեծարգո վարչապետի» օրոք

Հայաստանի գործող իշխանությունն արդեն սկսել է պատրաստվել 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությանը: Դրա վկայությունը ոչ միայն իշխող կուսակցությունում իրականացվող գործընթացն է՝ պատգամավորների թեկնածուների ընտրությունը և այլն, այլև դրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները: Ու ասվածի վկայությունը ձերբակալություններն են: Այո, որքան էլ տարօրինակ ու աննորմալ հնչի ինքն իրեն ժողովրդավարական համարող իշխանության առումով, մեր օրերում ձերբակալությունները հենց նախընտրական գործընթացի մաս են: Համայնքային ընտրությունից հետո Վաղարշապատում, օրինակ, ձերբակալվել են «Հաղթանակ» դաշինքի 10 անդամներ և կողմնակիցներ: Մինչ այդ գաղտնալսել են նրանց խոսակցությունները՝ վստահաբար անօրինական եղանակով: Ինչը բնական երևույթ է, քանի որ դժվար է ասել, թե ինչն է օրինական կատարվում մեր երկրում «մեծարգո վարչապետի» օրոք:

Իսկ թե ինչու է գործող իշխանությունը Վաղարշապատում ընկել «Հաղթանակ» դաշինքի կողմնակիցների և անդամների հետևից, դրա պատասխանն էլ ակնհայտ է ու նաև բնական: Որովհետև շուրջ 70 հազար կազմող ընտրողներից (քվեարկությանը մասնակցել էր մոտ կեսը) 15000-ը կամ քվեարկողների 47 %-ը ձայն էր տվել ընդդիմադիր քաղաքական ուժերին: Ու այդ ընտրողների մեծամասնությունը՝ 10,000-ը, ձայն էր տվել հենց «Հաղթանակ» դաշինքի օգտին: Այսինքն, դա լուրջ հաջողություն էր, և Ազգային Ժողովի ընտրությանը մարդկային այդ զանգվածը հանգիստ կարող է կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել: Քանի որ մարդիկ մինչ այդ կհասկանան (հուսով եմ), որ կշեռքի վրա է պետության գոյության հարցը և ոչ թե ընդամենը համայնքապետ են ընտրում: Ինչպես տեսնում ենք, ողջ գիտակից կյանքն ընտրախախտումների դեմ պայքար մղած լրագրող, իսկ այնուհետև քաղաքական գործիչ Փաշինյանն ընտրել է ընտրախախտման ամենաանօրինական ու դաժան եղանակը:

Ինչպես տեսնում ենք նաև, ժողովրդավարական կոչվող երկրում անօրինականությունը դարձել է առօրեական ու բնական երևույթ: Եթե անօրինական չէ, ապա ի՞նչ է, ասենք, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին արդեն շուրջ կես տարի կալանավայրում պահելը: Կամ նրա սեփականությունը հանդիսացող ՀԷՑ ՓԲԸ-ի առումով կատարվածը և այդ թվում՝ լիցենզիան չեղարկելը: Թե՞ անօրինական չէ Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելը: Կամ էլ նրան բերման ենթարկելու ժամանակ այդ բանի դեմ բողոքող գյումրեցիններին կալանավորելը: Կամ էլ, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, նույնիսկ սոցցանցերում այդ երևույթի դեմ գրառումներ անողներին բացահայտելու գործընթաց նախաձեռնելը: Էլ չասած Վեհափառի դեմ կատարվող ողջ ապօրինի գործընթացի մասին: Որի հերթական՝ ենթադրաբար ոչ վերջին, արարը վերջինիս եղբորն ու եղբորորդուն կալանավորելու վերաբերյալ գործը դատարան ուղարկելն էր:

Պարզ է, որ անօրինական ողջ գործընթացի հետ մեկտեղ գործող իշխանությանն է ծառայելու նաև Վաղարշապատի խոշորացված համանքում նրա հաղթանակը: Այն միտված կլինի, մի կողմից, Ազգային Ժողովի ընտրությանը, մյուս կողմից՝ Վեհափառի դեմ սկսված արշավին: Երկրորդն, ի դեպ, օգտագործվելու է ոչ միայն ուղղակի իմաստով՝ կաթողիկոսին հրաժարական պարտադրելուն, այլև ուղղվելու է ԱԺ ընտրության քարոզարշավին ընդդիմությունը «փչացնելուն»: Ինչին էլ, Նիկոլի կարծիքով, օժանդակելու է կաթողիկոսի եղբորն ու վերջին որդուն կալանավորելը: Եվ, ինչպես փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արա Զոհրաբյանն են ասում, բացարձակ անհեթեթ և ապօրինի հիմնավորմամբ: Չնայած անհեթեթն անօրինականի նման ևս դարձել է նիկոլական ժողովրդավարության» իրավապահ համակարգի գործունեության բանաձևը:

Ինչևէ, Վեհափառի առումով կա ընդամենը գործողության մեկ տարբերակ: Դա նրա կողմից աթոռակից կաթողիկոս նշանակելն է: Այդ քայլը, որքան հիշում եմ, արդեն առաջարկվել է «Հրապարակ»-ի հեղինակներից մեկի կողմից: Դա, իհարկե, դժվար որոշում կլինի կաթողիկոսի համար, բայց դրանով կփակվի ողջ այդ պատմությունը: Եթե միաժամանակ հայտարարվի, որ կես տարի անց, ինչպես եկեղեցական կարգն է պահանջում, կլինի նոր Վեհափառի ընտրություն: Դա, նախ, Նիկոլի ձեռքից կխլի նրա ամենագործուն գործիքն ընդդեմ ընդիմության 2026-ի ընտրությանն ընդառաջ: Երկրորդ, ծեր մարդուն՝ կաթողիկոսի հարազատ եղբորը, և նրա որդուն կազատի տառապանքներից: Ինչպես նաև հենց իրեն՝ եթե ճիշտ եմ ենթադրում: Ինչը, բնականաբար, լայնորեն կօգտագործվի Նիկոլի կողմից՝ եթե չարվի առաջարկվող քայլը: Եվ եթե դա նպաստի Ազգային Ժողովի ընտրությամբ իշխանություն փոխելուն, ապա Վեհափառի անունը կմնա պատմության մեջ: Եթե պարտվի ընդդիմությունը, ապա Նիկոլն ամեն ինչ կանի, որպեսզի կաթողիկոսին ստիպի հրաժարական ներկայացնել: Ինչի նախանշանն արդեն երևում է. դա Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մառուցված պատարագին մարզային թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ներկայությունն է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test