Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը բացում է Բաքվի «դատավարության» քաղաքականացվածությունը 1in.am 1in.am

time
Ալիևը բացում է Բաքվի «դատավարության» քաղաքականացվածությունը

Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը» մոտենում է ավարտին: «Մեղադրյալների» համար «պետական մեղադրողը» պահանջել է դաժան դատավճիռներ՝ քսան տարվա բանտարկությունից մինչև ցմահ ազատազրկում: Ընդ որում, ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ «հնարավոր չէ ցմահ ազատազրկման պահանջ ներկայացնել, քանի որ օրենքն արգելում է նման պատժաչափ սահմանել վաթսունհինգ տարին լրացած անձանց համար»:

«Դատավարության» մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է, թեև այն պաշտոնապես կոչվում է «բաց»: Այս ֆոնին իշխանական minval-politika-ն մի ուշագրավ հրապարակում է արել, որտեղ փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե «դատարանը պետք է քաղաքականությունից վեր կանգնի»: Ի դեպ, այս առումով հեղինակը դիտարկել է, որ Բաքվում «չի քննվում հարցը, թե Ղարաբաղում ովքեր են ապրել Արշակունիների և Բագրատունիների օրոք, այլ քննության են առնվում կոնկրետ դեպքեր՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած նոր ագրեսիայի փուլով, երբ հրետակոծության են ենթարկվել Գյանջայի, Բարդայի, Թարթառի, Գաբալայի խաղաղ թաղամասերը»:

Ադրբեջանական մամուլը կեղծախոսությամբ միշտ է աչքի ընկել, բայց որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը մեղադրվում է «Գաբալայի խաղաղ թաղամասերը հրետակոծելու» մեջ, դա նույնն է, եթե Ռուսաստանում Ուկրաինային վերագրեն, օրինակ, Վլադիվոստոկի հրթիառահարություն. Գաբալան Ադրբեջանի հյուսիսային բնակավայր է և ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի գոտուց առնվազն երեք հարյուր կիլոմետրով հեռու է: Իսկ թե Բաքվի լրատվամիջոցն ինչո՞ւ է հիշել Արշակունի և Բագրատունի հայ արքայատոհմերին, այստեղ արդեն գործ ունենք ցինիզմի հետ, հեղինակը գրեթե բաց ասում է, որ թեև Արցախը պատմական Հայաստան է, բայց մենք հիմք ենք ընդունում իրողությունները:

Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցն ի վերջո բացում է «դատավարության» քաղաքական գաղտնիքը, երբ ասում է, որ ոչ ոք չպետք է ակնկալի, որ «խաղաղության պայմանագրի սոուսով կարելի է հասնել «օկուպացիոն խունտայի» ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանի բարեգութ վերաբերմունքի»: Ըստ երևույթին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ճակատագրի հարցը քննարկվում է: Խոսքը լուրջ հարթակների մասին է, որտեղ հարցը կարող է ակտուալանալ միայն Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ: Բացառված չէ, որ խնդիրը հետաքրքրում է նաև Ադրբեջանի հանրությանը, և Ալիևը թույլատրել է որոշ «բացահայտումներ անել»: Հրապարակման հեղինակն ասում է, որ Ադրբեջանում դատաքննության բոլոր ընթացակարգերը հարգվում և պահպանվում են: Կարելի՞ է հասկանալ, որ Բաքվի ռազմական դատարանի կանխատեսելի «վճիռը» դեռևս «ճակատագիր չէ»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test