Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայտնի քանդակագործն ասում է` ես այս պահին շատ եմ սպասել hraparak.am hraparak.am

time
Հայտնի քանդակագործն ասում է` ես այս պահին շատ եմ սպասել

Հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով բազմաթիվ հայտնի արձանների հեղինակ է, ասում է, որ վաղուց էր ցանկանում Պարույր Սևակի անձանը քանդակել ու տեղադրել բանաստեղծի հայրենի Զանգակատուն գյուղում: Նրան են պատկանում Երևանի և Դոնի Ռոստովի «Մարտիրոս Սարյան» հուշարձանները, Նիկոսիայի հայ մեծանուն գործիչներին կերտող 16 քանդակագործական աշխատանքներ, Հունաստանի Ամարոս քաղաքի կենտրոնում կանգնեցված հույն ազգային հերոս Սպիրոս Լուիսի հուշարձանը, Մարսելի կոնսերվատորիայի մուտքի մոտ կանգնեցված Արամ Խաչատրյանի բրոնզե քանդակը, Մարտունիի Մոնթե Մելքոնյանի մարմարե հուշարձանը, Երևանի «Ծաղիկ նվիրող Կարա-Բալա»-ն, Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե քանդակները, Հունաստանի Օլիմպիա քաղաքի «Վարազդատ Արշակունի», Ղրիմի «Այվազովսկի Եղբայրներ» մարմարե քանդակները և այլն:

Քանդակագործը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս կիրակի սիրված բանաստեղծի քանդակը կտեղադրվի Զանգակատան դպրոցի բակում. «Թեպետ սա պաշտոնական բացում չէ, սակայն պետք է կիրակի օրը քանդակը տեղադրվի: Ես այս պահին շատ եմ սպասել: Ես մի ռելիֆ ունեի, թե ինչպես է Պարույր Սևակը հենված նայում խաչքարին: Այն բրոնզե հարթաքանդակ էր: Սա առիթ եղավ, որ ես կապ հաստատեմ գրողի թոռան` Սևակ Ղազարյանի հետ: Քանդակը տեղադրվելու է գյուղի դպրոցի բակում: Այն մի հրաշք դպրոց է, քաղաքում չկան այդպիսի դպրոցներ: Շքեղ դպրոց է` ծառապատված, գեղեցիկ: Դպրոցը գտնվում է հենց Սևակի հայրական տան կողքին: Ես շատ ուրախ եմ այսօրվա համար, ուրախ եմ, որ իմ տարիների ցանկությունը կատարվեց: Սա պատվեր չէ, սա նվիրատվություն է: Քարը ինձ նվիրել է Ծառուկյանը: Մարդիկ իմանալով իմ նպատակների մասին որոշեցին ինձ ընդառաջել: Առիթը` ռելիֆն էր: Գրացիա Բաղդասարյան անունով մի խմբագիր, Պարույրի մեծ երկրպագուն, ինձ մի օր ասաց` ես ունեմ 400 դոլար գումար, որի դիմաց Պարույրի հետ կապված մի բան ստեղծեք: 400 դոլարը հազիվ բրոնզի ձուլումն արժենար: Այն առիթ դարձավ, որպեսզի ես սկսեմ աշխատանքը: Քանդակագործի համար քանդակի վրա աշխատելը չի ավարտվում այնքան ժամանակ, քանի դեռ այն տեղադրված չէ, ես մինչև հիմա աշխատում եմ գործի վրա»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test