Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Կարևոր է, որ Գյումրիում ընդդիմադիրներս կարողանանք մանդատները երկաթյա ամրությամբ պահել»․ Լիզա Գասպարյան aravot.am aravot.am

time
«Կարևոր է, որ Գյումրիում ընդդիմադիրներս կարողանանք մանդատները երկաթյա ամրությամբ պահել»․ Լիզա Գասպարյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենց թիմի նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ եղել են դեռ մարտ ամսից, բայց իրենց մոտ վախ ընդհանրապես չկա։

«Վախ չկա ընդհանրապես, սրանից հետո էլ «Քաղաքացիական պայմանագիրը» կամ կենտրոնական իշխանությունը կշարունակի էլի որևէ ձևով, ինչ-որ տեղ նիշա գտնել, փորել-փորփրել, որ քաղաքապետի աթոռին հասնեն, որովհետև դա իրենց համար շատ ցանկալի է։ Վախ չկա, ուղղակի պետք է ողջամիտ լինել և բոլոր հնարավոր՝ մանր-մունր փաստերը, որոնք կարող են չկարևորվել, կարևորել, ուշադրությամբ նայել ու գնալ։

Իսկ ճնշումները մարտ ամսից մեր քաղաքական թիմի նկատմամբ կան։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, որևէ վախ չկա, որևէ խնդիր չկա, մենք գիտենք՝ ինչ երկրում ենք ապրում․ կես ժամվա ընթացքում ցանկացած մարդու վրա կարող են ինչ-որ գործ հարուցել։

Ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի, կարևոր է, որ մանդատները երկաթյա ամրությամբ կարողանանք պահել ու պահպանել, որպեսզի համընդհանուր, հավաքական ընդդիմության հաղթանակը պահպանվի։

Ամենակարևորը սա է, գիտենք, որ շատ դժվար է, դեռ շարունակում ենք թանկ վճարել դրա համար»,- ասաց Լիզա Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test