Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ «Արարատ-Ճանշին»-ը շարունակում է մեծ թափով Հայանիստի կամրջի ոչ թե հիմնանորոգումը, այլ, կարելի է ասել, նոր, ավելի որակյալ կամրջի կառուցումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «Արարատ-Ճանշին»-ը աշխատակիցները շարունակում են մեծ թափով ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին փլուզված կամրջի հիմնանորոգման աշխատանքները։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թեև մի քանի ահազանգեր ենք ստացել, որ բնակիչները անհարկի մեղադրում են «Արարատ-Ճանշին»-ին դանդաղկոտության մեջ, սակայն այդ ամենը իրականությունից հեռու է։«Արարատ-Ճանշին»-ի աշխատակիցները նույնիսկ մինչև մութն ընկնելը աշխատում են, որպեսզի օր առաջ կամուրջը, որը ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ է հիմնանորոգվում և, կարելի է ասել, գրեթե զրոյից կառուցվում, բաց լինի երթևեկության համար։ Այսօր արդեն աշխատանքների 80 տոկոսը կարելի է ասել՝ արված է, և մոտակա 10 օրվա ընթացքում արդեն ոչ բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի։Հիմա արդեն նաև ակնհայտ է, որ եթե առաջ կամրջի վրայով կարող էին ընթանալ մինչև 60 տոննա կշռով ավտոմեքենաներ, ապա հիմնանորոգումից հետո, ըստ ճանապարհաշինարարների, արդեն այդ հատվածով կկարողանան երթևեկել մինչև 120 տոննա կշռով բեռնատարներ։ Սակայն պետք է նման բեռնատարների տեղաշարժի հարցը քննարկվի կառավարությունում, և չի բացառվում, որ արգելվի նրանց տեղաշարժը։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 8-ին մի քանի ահազանգեր էին ստացվել ընթերցողներից, ովքեր ասում էին, որ ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում շաբաթներ առաջ փլուզված կամրջի շինարարությունը կանգնած է և ճանապարհաշինարարները ոչինչ չեն անում, ինչի պատճառով էլ վարորդների և գյուղերի բնակիչների մոտ զայրույթ էր առաջացել: Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ ահազանգերը իրականությանը չեն համապատասխանում և տեղում առավոտյան ժամը 9-ից աշխատում էին «Արարատի» ճանշինը, որոնք անգամ հանգստյան օերին են աշխատել, որպեսզի օր առաջ կամուրջը հիմնանորոգվի ու հանձնի շահագործման: Ցավալի էր, որ որոշ վայ-քաղաքացիներ նման կեղծ տեղեկություններ էին տարածում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Արարատ-Ճանշինն» անգամ նշված վայրում անցկացրել էր արտաքին լուսավորություն, որպեսզի աշխատանքներն իրականացվեն նույնիսկ մթնշաղին: Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզում՝ Հայանիստ - Հովտաշեն ճանապարհին, ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարի կողաշրջման հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր միակողմանի։Դեպքի վայր ժամանած փրկարարները, Արարատի մարզպետարանի, Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները և Արարատի մարզի պարեկները բեռնատարը վերամբարձ կռունկով դարձի էին բերել, որից հետո մասնագետները կարծիք էին հայտնել, որ նշված հատվածով երթևեկությունը վտանգավոր էր, պետք էր արգելել տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածով։Տեղում Արարատի մարզպետարանից ժամանած պաշտոնյաներից մեկն ասում էր, թե 2 ժամվա ընթացքում անհրաժեշտ պարագաներով կկահավորեն կամուրջը, կտեղադրեն նախազգուշացնող ցուցանակներ, կտեղադրվեն նաև 2 կողմից լուսային փարոսիկներ, որպեսզի վարորդները հեռվից նկատեն, որ կամրջի վրայով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։Արարատի մարզպետարանի չինովնիկներն իրենց խոսքն այս դեպքում էլ կատարել էին թերի, բավարարվել էին միայն 2 կողմից բետոնե արգելապատնեշ դնելով, սակայն նախազգուշացնող ոչ մի նշան, ոչ մի ցուցանակ ու լուսային փարոսիկ չկա, ինչի պատճառով էլ 2 կողմից վարորդները մոտենում են կամրջին ու տեսնելով, որ չեն կարող անցնել, ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուների հասցեին։Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test