Աստվածաբանության գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, որը նաև նախկին հոգևորական է (հայր Գարեգին), ասում է՝ Վայոց ձորը փոքր թեմ է, կա ընդամենը 8 հոգևորական, և նրանցից 4-ը ներկա էր պատարագին Խաչիկ գյուղում, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ սա արդեն մեծ ցուցիչ է, այսինքն՝ այն կեղծիքը, որ Նիկոլ Փաշինյանը պղծում է եկեղեցին, մերժվեց և փաստվեց, որ սուտ է:
«Վայոց ձորի թեմի առաջնորդը՝ Աբրահամ սրբազանը, պետք է բացակայեր երկրից, տոմսերը առել էր, բայց որ անակնկալ իմացավ վարչապետը գնում է, տոմսերը հետ տվեց՝ ցույց տալով, որ որևէ հակաեկեղեցական արշավ չկա»,- ասում է նա:
Անդրադառնալով այն փաստին, որ պատարագի ժամանակ չի հնչեցվել կաթողիկոսի անունը, Հարություն Հարությունյանը նկատում է. «Օրվա կաթողիկոսը շնացող է, մոլագար արվամոլներին տեղ է տալիս, կարգապահական հանձնաժողովի նախագահ է նշանակում, իր դիվանապետը մահակի պես բոլորին վախեցնում է, քեռակնոջ սիրեկանն է, էդ մարդկանց ինչո՞ւ հիշատակեն պատարագի ժամանակ: Հոգևորականները զերծ են մնալու Կտրիճ Ներսիսյանի անունը հիշատակելուց»:
Վերջինս նկատում է՝ Կտրիճ Ներսիսյանը ռուսական գործակալ է և կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով. «Չի ստացել նահանջի հրահանգ, դրա համար էլ չի գնում: Էջմիածնեցիները զզվում են Կտրիճ Ներսիսյանից, մատաղ կանեն, որ իմանան նա հեռացել է: Երբ Վազգեն վեհափառը խոսում էր, բոլորը վազում էին, որ լսեին, իսկ Գարեգինը մերժված է: Ասում են՝ մի բան արեք, սրան հանեք»:
Ըստ Հարությունյանի՝ Մայր Աթոռում հանձնախումբ է ձևավորվել, որ քննի Արշակ Խաչատրյանի վարքը. «Եպիսկոպոսների մի մասն ասում է՝ Արշակին պատժենք, մի մասն ասում է՝ Կտրիճին պատժենք, մի մասն էլ ասում է՝ սառեցնենք․ միանշանակ չեն կարծիքները»:
Զրուցակցի խոսքով՝ եթե ցանկացել են ճնշել որևէ հոգևորականի, դա արել են Արշակ Խաչատրյանի միջոցով. «Շատերի ճակատագրերի հետ են խաղացել և հետապնդել»:
Հարություն Հարությունյանը առաջարկ է անում Գարեգին Բ-ին՝ ասելով. «Ես կարող եմ հոգևոր խնամատարություն անել, օգնել, որ ինքն էս կյանքից հանգիստ հոգով հեռանա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test