Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տեռորի մթնոլորտում են պահում, կիրառում թուրք բառը, որ ազդեն մարդկանց հոգեբանության վրա. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Տեռորի մթնոլորտում են պահում, կիրառում թուրք բառը, որ ազդեն մարդկանց հոգեբանության վրա. տեսանյութ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը չի կարծում, որ Ժուռնալիստների միության շենքը պետությանը վերադարձնելը պայմանավորված է միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի քաղաքական հայացքներով:

Նրա խոսքով՝ հարցը մի քանի տարի է՝ քննարկվում է, ինչպես նաև Գրողների միության շենքի հետ կապված, որտեղ ընդդիմադիր գործունեություն ծավալողներ չկան:

Վերջինս նկատում է՝ շինությունները ոչ իրավաչափ կարգով են տրվել միություններին, և այստեղ իրավական առումով խնդիր կա: Հակոբյանը կարծում է, որ գույքերը պետք է վերադարձվեն պետությանը, և պետությունը ճիշտ բաշխում կատարի:

Նա համաձայն չէ, որ մեր ժամանակները համեմատում են 37 թվի հետ և պնդում, թե մամուլի հանդեպ բռնաճնշումներ կան:

«Այսօր Հայաստանում մեդիայի կարգավորման տեսակետից մենք ունենք ամենաազատ և ժողովրդավար երկիրը: Չունենք համացանցի, հեռուստատեսային ալիքների, մամուլի բովանդակային վերահսկողություններ: Կարծում եմ՝ մեզ մոտ այս առումով կարգավորումների պակաս կա: Երբ խոսում ենք սրանց մասին, կարծում են, թե ուզում ենք սահմանափակել: Հաճախ տրամաբանության սահմանները հատող ատելության խոսք է տարածվում, և սրա համար խորքային լուծումներ են հարկավոր»,- ասում է նա:

Զրուցակիցը անուղղակի հարցադրում է անում՝ եթե բռնաճնշումներ են, ինչպե՞ս է Ժուռնալիստների միության նախագահը տարածում այն, ինչ ուզում է. «Օրը 5 տաղավար են գնում հարցազրույց տալիս, ասում են՝ բռնաճնշում է ու 37 թիվը»:

Հակոբյանի խոսքով՝ տպավորություն է, որ փորձում են մարդկանց ահաբեկել՝ այդպիսով ազդելով հանրության գիտակցության վրա:

«Մշտապես տեռորի մթնոլորտում են պահում մարդկանց: Հստակ քաղաքականություն են իրականացնում՝ անպայման կիրառելով թուրք բառը: Աշխատում են մեդիագրագիտություն չունեցող հատվածների վրա, իսկ երբ փորձում ես այդ մարդկանց բացատրել, որ սուտ լուրեր են տարածում, ասում են՝ արդարանում եք»,- նշում է նա:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Հակոբյանը խոսել է նաև «Շողակաթ» հեռուստաընկերության «փակման» և ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test