Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականը կալանքի տակ է, գործի քննությունը «լռված» է hraparak.am hraparak.am

time
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականը կալանքի տակ է, գործի քննությունը «լռված» է

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Արշակ Օրդուխանյանն այս տարվա օգոստոսին կալանավորվեց` հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության մեղադրանքով: Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Օրդուխանյանի քրգործով ինչ է արվել. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ ցուցակի հերթական համարի պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է եւս մեկ քրեական գործով, որն արդեն դատարանում է: Այն վերաբերում է անօրինական միգրացիա կազմակերպելուն․ «Արշակ Գևորգի Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա», ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Օրդուխանյանի նկատմամբ այս գործով խափանման միջոց է ընտրված գրավը՝ 5 միլիոն դրամի չափով, իսկ, ահա նոր գործով, նա շարունակում է մնալ կալանքի տակ։

Տեղեկացանք, որ անօրինական միգրացիայի գործով նիստերը տեւական ժամանակ է տեղի չեն ունենում՝ տարբեր պատճառաբանություններով, եւ, ըստ էության, 1 տարի 7 ամիս է՝ դատաքննության փուլ չեն մտել դեռ։

Օրդուխանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել՝ ինչու են հետաձգվում նիստերը․ «Ավելի շատ դատարանի ընթացակարգային որոշումներ են, չեմ կարող մեկնաբանել, թե ինչն է պատճառը, ես տեխնիկական խնդիրներ եմ տեսնում, մի քանի մեղադրյալներ կան, այդ ընթացքում պաշտպաններ են փոխվել»։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, նշեց, որ այն չեն ընդունում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test