Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիկնայք եւ պարոնայք, ձեր հրճվանքը ժամանակավրեպ է hraparak.am hraparak.am

time
Տիկնայք եւ պարոնայք, ձեր հրճվանքը ժամանակավրեպ է

ՔՊ-ականների փոխարեն ես ավելի քիչ կխոսեի կամ ընդհանրապես կլռեի Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների մասին: Նիկոլից օրինակ վերցրեք գոնե: Մի հատ խայտառակ ուղերձ հղեց վաղարշապատցիներին ու թռավ Ղազախստան: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ձեզ կորցրել, ի՜նչ մի աստղային հիվանդություն եք կպել՝ հաղթեցինք, ջախջախեցինք, մենք, մենք… Ավագանու երեք աթոռ ունեք ընդդիմությունից ավելի, բայց այնպես եք խոսում, ինչպես Նիկոլը՝ 2018-ին կամ 2021-ին: 2018-ին ժողովուրդն էր էյֆորիայի մեջ, հասկացանք: Այսօ՞ր ինչ կա, ինչո՞ւ եք դուք ընկել էյֆորիայի մեջ, երբ ժողովուրդն արդեն դուրս է եկել այդ վիճակից: Պատճառը կասե՞ք: Ամբողջ պետությամբ ընկել էիք մի Վաղարշապատ համայնքի ջանին, ու այսպիսի՞ արդյունք: Մի քիչ համեստություն ունեցեք, ասեք՝ դժվարությամբ հաղթեցինք, հակառակորդն ուժեղ էր, ահագին ձայն տարավ… Այլապես մե հրճվանք եք ապրում, մե տրտինգ տալիս՝ հաղթեցինք, ջախջախեցինք…

Գոնե հիմա կանգ առեք, երբ արդեն բոլոր «հաղթանակների» ու «ջախջախումների» միջով եք անցել: Մենք դրանց ականատեսն ենք եղել ամենուր՝ Հադրութից սկսած եւ Շուշիով վերջացրած, Քարվաճառից սկսած ու Լաչինով վերջացրած, Սեւ լճից սկսած ու Կիրանցով վերջացրած, «Զանգեզուրի միջանցքից» սկսած ու «ցորենի ճանապարհով» վերջացրած: Ձեր հաղթանակներին ու ջախջախումներին տեղ ու սթար չկա արդեն: Բա չե՞ք ուզում մի քիչ տխրել կամ հիասթափվել ձեր նախաստորագրած «ջախջախիչ» խաղաղության պայմանագրի մահվան կապակցությամբ: Քանի՞ հայ մաքսավորի եք արդեն գործի նշանակել «Զանգեզուրի միջանցքում»՝ էս մասին խոսեք, պարծեցեք, այլապես՝ Վաղարշապատ, Էջմիածին: Այնքան եք տարվել Վաղարշապատի ընտրություններով, որ Ադրբեջանով եկած ցորենի մասին էլ եք մոռացել, «Զանգեզուրի միջանցքի» էլ, ադրբեջանցիների ներգաղթի էլ, Սահմանադրությունը փոխելու էլ: Ինչ-որ գործով էիք զբաղված՝ մինչ Վաղարշապատի ընտրությունները… Հիշեցնեմ․ «հաղթելով» ու «ջախջախելով»՝ սահմանազատում եւ սահմանագծում էիք անում Տավուշի կողմերում, անկլավներ էիք տալիս, Արծվաշեն էիք հետ բերում… Ի՞նչ կա այդ գործերից, տատիս ասած՝ «գյոլումը տռաններ»:

Ամեն ինչից երեւում է, որ Նիկոլը սրանց ասել է՝ Վաղարշապատում կրվեցիք՝ էլ աչքիս չերեւաք: Եվ, ահա, «հաղթել» ու հրճվում են՝ ավագանու 3 աթոռ ավելի են ունենալու ընդդիմությունից, Նիկոլը կխղճա իրենց, SMS-ները մի քանի օրով կհետաձգի: Բայց, արդյոք, Նիկոլին ավագանու այդ 3 աթո՞ռն էր պակասում՝ Վեհարանի վրա «վճռական» գրոհն սկսելու համար: Չէ՞ որ հենց սա էր Վաղարշապատ խոշորացված համայնքում ամեն գնով հաղթելու բուն նպատակը: Արգիշտի Մեխակյանն ինչքան էլ ուղնուծուծով ՔՊ-շնիկ լինի, կհամարձակվի՞ 3 աթոռի առավելությամբ Էջմիածնում «հատուկ հավաքի» արտոնություն տալ Նիկոլի անհավատ հրոսակախմբերին: Մտածելու բան է:

Նիկոլի ուղերձը Վաղարշապատում «հաղթածներին» հենց այս մասին էր: Գրել էր, թե այդ «հաղթանակը» լիցք է հաղորդում Վեհարանը գրոհելու իր ծրագրերի իրականացման գործընթացին: Նիկոլը շատ զգուշավոր էր գրել՝ ընդամենը «լիցք է հաղորդում», բայց ո՛չ վստահություն եւ հաղթանակի հույս: Եվ, ուրեմն, ժամանակավրեպ է մեծուփոքր ՔՊ-շնիկների այս հորթային հրճվանքը, Վաղարշապատ խոշորացված համայնքում ամեն ինչ դեռ առջեւում է: Սպասենք:

Վերջում մի խորհուրդ տամ ՔՊ-շնիկներին: Տղաներ եւ աղջիկներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլը ծրագրում է Էջմիածնի «հոգեւոր հավաքը» կազմակերպել Աստվածաշունչը գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած եւ «Հայր մերը» անգիր իմացող «ճշմարիտ» քրիստոնյաների հետ, առաջարկում եմ, ընտրությունների մասին էշ-էշ խոսելու փոխարեն, զբաղվել Աստվածաշնչի ընթերցմամբ եւ աղոթքով: Միեւնույն է, ձեզ է քշելու այդ հավաքին՝ Աստվածաշունչը կարդացած լինեք, թե չէ, «Հայր մերն» իմանաք, թե չէ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test