Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող երեք հոգու կալանքից ազատումը azatutyun.am azatutyun.am

time
Դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող երեք հոգու կալանքից ազատումը

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող երեք հոգու՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ Նարեկ Ղուկասյանին, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին և Գյումրիի Կոմկուս խմբակցության արդեն նախկին անդամ Տիգրան Ավագյանին կալանքից ազատելու որոշումները: Թե ինչու համաձայն չեն վերաքննիչի որոշման հետ, Գլխավոր դատախազությունից այսօր չհաջողվեց պարզել:

Անչափահաս Նարեկ Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանն ու Տիգրան Ավագյանը երեկ ուշ երեկոյան դուրս եկան Արթիկի բանտից:Վերաքննիչ դատարանն էր բավարարել փաստաբանների բողոքը, վերացրել կալանքն ու նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրել: Զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրանց դրդելու, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով հարուցված գործով 43 մեղադրյալ կա, այս պահին կալանքի տակ են նրանցից 23-ը: Իսկ վարույթը նախաձեռնվեց հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանները փորձում էին ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, դրսում ոստիկանների ու նրա կողմնակիցների միջև բախում եղավ:

Փաստաբաններն ահազանգում են, որ նրանց մեծ մասը կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ընդ որում՝ Ռուբեն Մխիթարյանի փաստաբանը, նաև տեսանյութերը վկայակոչելով, հայտարարում էր, որ իր պաշտպանյալը տեղում բացառապես փորձել է փաստաբանի իր գործառույթներն իրականացնել:Գյումրիի քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացնում է, որ վաղը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննելու է իրենց հատուկ վերանայման բողոքը՝ կապված Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հետ. «Նրա պահանջն է ազատել կալանքից, և ես ու պարոն Ղուկասյանն այս դատարանին ներկայացրել ենք բացատրություններ 21 էջից բաղկացած, այդ թվում՝ ապացույցներ՝ կապված կալանքի պայմանների և պարոն Ղուկասյանի առողջության վերաբերյալ»:Կաշառքի մեղադրանքով արդեն մեկ ամիս բանտում գտնվող Ղուկասյանը երեկ հակաոռուպցիոն դատարանում էր: Նա արդեն մի քանի տարի է՝ մեղադրյալ է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման մեղադրանքով: Ամբաստանյալի աթոռին են նաև որդին ու եղբայրը: Դատարանում էին նաև Ղուկասյանի աջակիցները:

Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողքին էր նստած: Դահլիճում հայացքով փնտրում էր, թե ովքեր են եկել: Հիշեց անգամ Բրեժնևին:Այս դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է: Կասեցված լիազորություններով Գյումրիի քաղաքապետը կտրականապես հերքում է իրեն վերագրվող կոռուպցիոն մեղադրանքը, թեև Քննչականը հակառակը՝ հայտարարում է, որ հիմնավոր ապացույցներ ունի: Մարտին քաղաքապետի պաշտոնում ընտրված Ղուկասյանը աջակիցներին հորդորեց չկոտրվել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test