Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ոչ հանրության մեջ, ոչ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները սակայն թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանին ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում՝ ոչ կոնտակտային հարձակողական տեխնոլոգիական մարտ վարելուց անցում դեպի Գլոբալ Զինաթափող Հարվածի (ԳԶՀ) դոկտրին՝ համադրված հակառակորդի օպերատիվ-մարտավարական խորք բազմաթիվ ներթափանցումների կարողունակության մեծացմամբ։ վերջին մի քանի տարիների ռազմական գնումներն ու դրանց նոյեմբերի 8-ի ցուցադրությունը (ինչեր դեռ ցույց չեն տվել) թույլ է տալիս եզրակացնել որ ձեռք բերվածը այն կոմպոնենտներն են, որոնք հնարավորություն կտան Ադրբեջանին կիրառել պենետրատիվ ԳԶՀ։
Բնական է, որ ԳԶՀ-ն ոչ Ռուսաստանին զսպելու ու առավել ևս ոչ Իրանի դեմ կիրառելու համար է։ Ադրբեջանի կողմից ԳԶՀ ուղղակի հնարավոր չէ Իրանի դեմ, հետևաբար՝ դրա կոմպոնենտների ձեռքբերում-հագեցումը Իրանի պարագայում քիչ կիրառելի են։ Հետևաբար, մնում է միայն մեկ պետություն, որը քաղաքական աշխարհագրության տեսանկյունից գտնվում է Ադրբեջանի կողմից կիսաշրջապատված վիճակում, ռազմավարական խորության բացակայությամբ, սակավ ու խոցելի լոգիստիկայով, տեղ-տեղ օպերատիվ-մարտավարական խորության լուրջ սահմանափակմամբ։ Դա Հայաստանի Հանրապետությունն է։
Հինա ինձ մոտ Ադբեջանի նոյեմբերի 8-ի շքերթը տեսնելուն պես հարցեր են առաջացել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը․
1. Ինչպե՞ս եք պատկերացնում ապագա պատերազմը։
2. Ո՞ւմ հետ եք պատկերացնում ապագա պատերազմը։
3. Ի՞նչ սցենարներ ունեք դրա վերաբերյալ։ Ի՞նչ արդյունքներ են ցույց տալիս սցենարային ռազմախաղերը (wargames), սեղանային վարժությունները (tabletop exercises):
4. Այս երեք կետերից ելնելով, ինչպե՞ս եք տեսնում զրնված ուժերի և պաշտպանական համակարգի կառուցվածքը որպես հայկական պետության անվտանգության համակարգի հիմնաքարային բաղադրիչ։
5. Ի՞նչ արդյունքներ են տվել ցանցակենտրոն կառավարման և ապակենտրոնացված որոշումների կայացման համակարգի ներդրումը։ Արդյո՞ք այն ներդրված է։ Պատերազմից արդեն հինգ տարի է անցել։
6. Ինպե՞ս եք պատրաստվում ապագա պատերազմի ժամանակ նախ թույլ չտալ հակառակորդին հասնել օդային գերակայության Հայաստսնի տարածքի նկատմամբ, ինչպե՞ս եք պատրաստվում անել այնպես, որ նախ զսպում իրականացնեք հակառակորդի ուժի կիրառման առումով, և եթե այնուամենայնիվ գնում է կիրառման՝ անել այնպես, որ նրա հավանական պենետրատիվ ԳԶՀ ռազմավարության կիրառումը իր համար արդյունք չտա ու մեզ համար տա մինիմալ վնասներ։
7. Արդյո՞ք Հայաատանը մշակել է պատերազմ վարելու այնպիսի դոկտրին, որը հաշվի է առնում երկրի աշխարհաքաղաքական, աշխարհագրական, ժողովրդագրական և լոգիստիկ, հոգեբանական խոցելիություններն ու առանձնահատկությունները։
Այս հարցերը չեն ենթադրում հանրային պատասխան պետական կառույցների կողմից։ Ավելի շուտ՝ դիտարկեք որպես ազդանշան, որ հանրության մեջ ու մասնագիտական շրջանակներում, գոնե փակ ֆորմատով այս հարցերի շուրջ անկեղծ ու խորքային որևէ բան չի քննարկվում։ Միայն քարոզչական, նախընտկան ու պրոֆանային լոզունգներ են՝ պսևդոխաղաղության սոուսների տակ։ Որևէ սցենարային քննարկումներ չկան։
Լուսանկարում՝ Ադրբեջանի կողմից ստեղծվող ԳԶՀ դոկտրինի ցուցադրված կոմպոնենտներից մեկն օրինակ իսրայելական արտադրության PULS ժամանակակից հրթիռային համակարգն իր տարբեր տեսակի հրթիռների համար նախատեսված հեռահար, գերճշգրիտ ու կառավարվող կարողություններով։ Այն կարող է, օրինակ, թողնել իսրայելաեվրոպական JFS-M թևավոր հրթիռներ, որոնք ունակ են հաղթահարել ՀՕՊ, ՀՊՊ, ՌԷՊ և այլ հակազդող միջոցների արգելքները»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test