Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վաղարշապատի ցնծության բրյուսելյան գնահատականը hraparak.am hraparak.am

time
Վաղարշապատի ցնծության բրյուսելյան գնահատականը

Եվրոպական սահմանում եւ գնահատականներ

ԵԽ Վենետիկի հանձնաժողովը (ՎՀ) եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների կազմակերպությունը (ԺՀՄԻԿ) ընտրություններում վարչական ռեսուրս են համարում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նյութական, ֆինանսական, մարդկային, մեդիա ռեսուրսները, որոնք նախատեսված են պետական իշխանության իրականացման համար։ ՎՀ-ն եւ ԺՀՄԻԿ-ը որպես ընտրախախտում են դիտում ցանկացած պետական ռեսուրսի օգտագործումը որեւէ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին, քանի որ վարչական ռեսուրսի աղբյուրը պետական ապարատն է՝ պետական իշխանության գործառույթներ իրականացնող մարմինների եւ անձանց ամբողջությունը։ Այդ միասնական եւ աստիճանակարգված համակարգի մեջ են իշխանության կենտրոնական մարմինները (կառավարություն, նախարարություններ, դրանց աշխատակազմեր, վերահսկող եւ կարգավորող մարմիններ), իշխանության տարածքային մարմինները (մարզպետներ, մարզպետարաններ, պատվիրակված պետական լիազորություններ իրականացնող տարածքային ստորաբաժանումներ), տեղական ինքնակառավարման մարմինները, բոլոր խմբերի հանրային եւ պետական ծառայողները (քաղծառայողներ, դատախազության, ոստիկանության եւ ուժային այլ կառույցների, առողջապահական, նախադպրոցական, միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՊՈԱԿ-ների ղեկավարներ)։ Ահա՛, այս հսկայական վարչական ռեսուրսներն են Հայաստանում եւ թույլ ինստիտուցիոնալ վերահսկողություն ունեցող համակարգերում գործի դրվում հանուն «ջախջախիչ հաղթանակի», հանուն ամեն գնով իշխանության պահպանման։

Ուղեցույցը ենթակա է պարտադիր կատարման

«Ժողովրդավարության միջնաբերդի» ՔՊ-ական միջանցքներում, ի մասնավորի՝ նրա վերահսկողության տակ գտնվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաջ գիտեն եվրոպական կառույցների գնահատականները՝ ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ ՎՀ-ի եւ ԺՀՄԻԿ-ի ընդունած համատեղ ուղեցույցները (Venice Commission - ODIHR «Joint Guidelines on the Prevention and Responding to the Misuse of Administrative Resources during Electoral Processes», 2016) կառավարություններին խստիվ արգելում են ընտրություններում պետական շենքերի, տրանսպորտի, տեխնիկայի կամ աշխատաժամանակի տրամադրումը, պաշտոնյաների մասնակցությունը քարոզարշավին աշխատանքային ժամին համարում են ոչ իրավաչափ միջամտություն, քարոզչության նպատակով պետական ծրագրերի օգտագործումը՝ հավասար մրցակցությանը հակասող։ Ըստ ուղեցույցների՝ դատապարտելի է նաեւ պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնեական դիրքի ինքնագովազդումը (self-promotion), եւ պետք է անցկացնել նշված ընտրախախտումների թափանցիկ քննություն, ընտրական գործընթացի անկախ վերահսկողություն եւ վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել խախտումներ թույլ տված անձանց։

Հեռու-մոտիկ հարեւաններն ու ՔՊ-ն` ժողովրդավարության լուսանցքում

2020 եւ 2021 թթ․ Ղրղզստանի տեղական եւ համապետական ընտրությունների ժամանակ եվրոպական դիտորդներն արձանագրել են՝ համայնքային շենքերի եւ տարածքների տրամադրում կուսակցական հանդիպումների համար, պաշտոնյաների մասնակցություն քարոզչությանը, ընտրախախտումների նկատմամբ թույլ վերահսկողություն եւ չարդարացված մեղմ պատիժներ։ ՎՀ-ն եւ ԺՀՄԻԿ-ն այստեղ էլ են խորհուրդ տալիս լիովին արգելել պետական մարմինների, միջոցների եւ պետական ծառայողների աշխատանքային ժամի օգտագործումն ի շահ որեւէ թեկնածուի։

2024 թ․ հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդները փաստագրել են նախընտրական փուլում պետական ծրագրերի քարոզչական օգտագործում, շինարարական աշխատանքների արագացում («հանդիսավոր բացումներ»), պետական պաշտոնյաների ներգրավում իշխող կուսակցության միջոցառումներին։ Այստեղ էլ են ՎՀ-ն եւ ԺՀՄԻԿ-ն առաջարկներ արել՝ պետական ֆինանսավորմամբ ծրագրերը պարտադիր առանձնացնել քարոզարշավից, պետական ծառայողներին արգելել աշխատանքային ժամին մասնակցել կուսակցական միջոցառումներին, ստեղծել վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի արագ արձագանքման մեխանիզմներ։

Ադրբեջանում 2024 թ․ փետրվարի 7-ի նախագահական ընտրությունների հաշվետվության մեջ ԺՀՄԻԿ-ի դիտորդական առաքելությունն արձանագրել է՝ պետական ու տեղական իշխանությունների համակարգային մասնակցություն, պետական ծառայողների ներգրավում իշխանական թեկնածուի քարոզչությանը, պետական մեդիայի բացահայտ կողմնակալություն, ընդդիմադիր թեկնածուների հնարավորությունների կտրուկ սահմանափակում, ընտրացուցակների ու տեղամասային հանձնաժողովների նկատմամբ իշխանական վերահսկողություն։ ԺՀՄԻԿ-ն Ադրբեջանին առաջարկել է ապահովել պետական մեդիայի վարքականոնի պարտադիր հավասարակշռում, պետական միջոցների ու շենքերի օգտագործման կոշտ արգելք, ընտրական հանձնաժողովների լիարժեք անկախություն։

Այսպիսով, փաստերը ցույց են տալիս՝ «վարչական ռեսուրսի չարաշահում» ընտրախախտման հարցում ՔՊ-ի առաջնորդը ո՛չ բացառիկ է, ո՛չ էլ միայնակ։ Ավելին՝ նրա խմբակը տարածաշրջանային համագործակցության թրենդի մեջ է «Yeni Azerbaycan» Partiyası»-ի հետ։ ՔՊ-ի եւ YAP-ի պարագլուխները սուր մրցակցության մեջ են, եւ խոստովանենք՝ գոնե այս մի ասպարեզում Փաշինյանը չի զիջում Ալիեւին։

Արա Սահակյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test