Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ կապ ունեն Գլինկա Մոլի հայտնի եղբայրները դատարանի գործավարի, կալանավորված փաստաբանի կաշառքի գործի հետ․ կոմիտեն որոշում է կայացրել armlur.am armlur.am

time
Ի՞նչ կապ ունեն Գլինկա Մոլի հայտնի եղբայրները դատարանի գործավարի, կալանավորված փաստաբանի կաշառքի գործի հետ․ կոմիտեն որոշում է կայացրել

Հոկտեմբերի 4-ին հրապարակվել էր, որ կալանավորվել է փաստաբան Արմինե Հարությունյանը։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստաբանի և դատարանի աշխատակիցների կաշառքի գործով նախաքննության ավարտ է հայտարարել և այն ուղարկել է դատարան։

Անահիտ Վաչագանի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին ապօրինի գործողության համար դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, տվել է խոշոր չափերով կաշառք։

Էմիլյա Հրաչյայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, օժանդակել է ստանալ խոշոր չափերով կաշառք՝ այն տվողի օգտին ապօրինի գործողության համար։ Նա զբաղեցրել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի գործավարի պաշտոնը։

Արմինե Լևոնի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, օժանդակել է ստանալ խոշոր չափերով կաշառք՝ այն տվողի օգտին ապօրինի գործողության համար։ Արմինե Հարությունյանը փաստաբանների պալատի անդամ է։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում տեղեկություններ կան, որ ենթադրյալ կաշառքի թեման կապ ունի Գլինկա Մոլի սեփականատերերի հետ։

Քնար Մանուկյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test