Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիանա Գասպարյանի ամուսնու գազալցակայանում սպանnւթյան գործը նոր փուլ է մտնում․ հայտնի «ՃԱՊ»-ը անուններ կտա armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիանա Գասպարյանի ամուսնու գազալցակայանում սպանnւթյան գործը նոր փուլ է մտնում․ հայտնի «ՃԱՊ»-ը անուններ կտա

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու գազալցակայանում տեղի ունեցած սպանության գործը նոր փուլ է մտնում․ Էջմիածնում հայտնի «ՃԱՊ»-ը կալանավորված է և, ըստ տեղեկությունների, անուններ կտա։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Բ.-ն և Ա.Պ.-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության։ Վիճաբանության ընթացքում Կ.Բ.-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Ա.Պ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրան։

Կ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Այս դեպքը տեղի էր ունեցել մարտի 22-ի կեսգիշերն անց՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում։ Այդ օրը կրակոցներ էին հնչել Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող ԱԳԼՃԿ-ում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով հայտնի 33-ամյա տղամարդը, որը դեպքից հետո փախուստի էր դիմել, և նրան 8 ամիս անց նոր հայտնաբերեցին ու ներկայացրեցին իրավապահներին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքից մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր էր թողել։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի առթիվ իրավապահները խուզարկել են նաև Դիանա Գասպարյանին և ամուսնուն պատկանող առանձնատունը։

Սակայն սա դեռ վերջ չէր։ Նույնիսկ Դիանա Գասպարյանի սկեսրոջ գազալցակայանի աշխատակիցները, ըստ տեղեկությունների, սպանության հետքերն էին թաքցրել և այս պահին մեղադրյալի աթոռին են։ Եվ ահա՝ սպանությունից 8 ամիս անց «ՃԱՊ»-ը հանձնվում է իրավապահներին, և տեղեկություններ կան, որ նա կոնկրետ անուններ կտա։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test