Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչի է հասել ԵԱՏՄ-ն՝ 2-րդ տասնամյակ ոտք դնելիս hraparak.am hraparak.am

time
Ինչի է հասել ԵԱՏՄ-ն՝ 2-րդ տասնամյակ ոտք դնելիս

Եվրասիական տնտեսական միությունը, որը միավորում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Հայաստանին ու Ղրղզստանին, իր կենսագրության երկրորդ տասնամյակ է ոտք դնում իրական ինտեգրացիոն նվաճումների դեֆիցիտի պայմաններում։ Նման կարծիք է արձանագրված nezigar տելեգրամյան ալիքում հրապարակված վերլուծական հոդվածում։ Ու թեեւ հայտարարվում է համագործակցության ընդլայնման նոր փուլի մասին, սակայն ռեգիոնալ այս միավորի հիմնական նախաձեռնությունները շարունակում են բախվել սահմանափակումների հետ, որոնք կապված են թե՛ Մոսկվայի վարած քաղաքականության հետ, թե՛ նաեւ այն բանի, որ հարեւան երկրները չեն ցանկանում իրենց ավելի սերտ հարաբերություններով կապակցել։

Այս ամռանը, ինչպես հայտնի է, ԵՄ Գերագույն խորհուրդն ընդունեց «Չորրորդ Մեծ արձանագրությունը», որը նախատեսում է ինտեգրացիոն մեխանիզմների սրբագրում։ Փաստաթուղթն արդեն գտնվում է Ղազախստանի խորհրդարանում եւ հրապարակված է՝ հանրային քննարկումների համար։ Մինչ այս պահը ամենից ակտիվ քննարկվող հարցը ռուսական ռազմարդյունաբերական սեկտորի հատուկ կարգավիճակի դրույթն է։ Ռուսաստանը փաստացի դուրս է բերում այն ընդհանուր գնումների համակարգին ենթակա ցանկացած բաղադրիչից, մինչդեռ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պնդում է, որ անհրաժեշտ է նման ընդհանուր գնումների համակարգ ստեղծել։ Ֆորմալ առումով ռուսական օրենսդրությունում պետք է կատարվեն որոշակի փոփոխություններ, որոնք թույլ կտան ռազմական պատվերների իրականացումը շարունակել փակ ռեժիմում։ Այդպիսով Մոսկվան ցույց է տալիս, որ ցանկություն չունի իր լիազորություններն ազգային կառույցների հետ կիսելու, ինչն իր հերթին կասկածներ է ստեղծում, թե արդյոք կա՞ մտադրություն՝ ընդհանուր շուկայի ճանապարհին ընկած խոչընդոտները հաղթահարելու։

Նույնկերպ էլ միգրացիոն ոլորտին առնչվող այն որոշումները, որոնք կայացվում են Ռուսաստանում, հակասություններ են ստեղծում աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքի հետ կապված։ Այս տարվա ընթացքում Ռուսաստանը բավականին խստացրել է օտարերկրյա աշխատողների՝ Ռուսաստանում գտնվելու պայմանները, բարդացրել է վերագրանցումն ու գործատուին փոխելու կարգը։ Այդ փոփոխություններն ուղիղ կերպով հակասում են ԵԱՏՄ նորմերին, որոնք Միության անդամ երկրների քաղաքացիների համար նախատեսում են անխոչընդոտ կերպով աշխատանքային պայմանագրերի փոփոխություն։

Ու պատահական չէ, որ Կենտրոնական Ասիայի երկրները, օրինակ, նման քայլերը համարում են ազդակ առ այն, որ Մոսկվան փաստացի նեղացնում է ինտեգրացիայի տարածքը, երբ հարցը վերաբերում է իր շահերին։ Միաժամանակ, հայտարարություն այդպես էլ չհնչեց, որ Միությունն ընդլայնվում է։ Չնայած ռուսական մամուլում հայտնվել էին կանխատեսումներ, որ հոկտեմբերին ՌԴ եւ Տաջիկստանի նախագահների հանդիպումից հետո Դուշանբեն կհայտարարի, որ ցանկանում է անդամակցել Միությանը, սակայն այդ հայտարարությունն այդպես էլ չարվեց։ Ուզբեկստանն էլ այդ հարցի առնչությամբ որոշումը առնվազն մի քանի տարով հետաձգեց՝ առաջնային տեղ տալով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն իր անդամակցությանը։ Ուզբեկստանի իշխանությունն արդեն մերժել է ԵԱՏՄ-ին լիարժեք անդամակցության որոշումը։ Այս իրավիճակում վերստին քննարկումների օրակարգ է բերվել մինչեւ 2030 թվականը ընդհանուր ֆոնդային եւ ապրանքային բորսա ստեղծելու հարցը։ Ֆինանսական հարաբերությունների առավել սերտացման հեռանկարն էլ կարծես թե մշուշապատ է։ Ընդհանուր արժույթի ստեղծման գաղափարը, որը դեռ 10 տարի առաջ ակտիվորեն քննարկվում էր, ներկայում, ըստ էության, մոռացության է մատնվել։ Փաստն այն է, որ Ռուսաստանում առկա տնտեսական դժվարությունները ֆիսկալ ինտեգրացիայի ցանկացած փորձ դարձնում է քաղաքական առումով բավականին զգայուն հարց։ Սրա փոխարեն ակտիվորեն առաջ է մղվում մեկ այլ նախագիծ՝ Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությունը, որը նախաձեռնվել է Ղազախստանի նախագահի կողմից եւ ակտիվ աջակցություն գտել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների կողմից։ Ձեւականորեն վերջինիս գործունեությունը միտված է լինելու ռուսաց լեզվի պոպուլյարիզացիային, սակայն իրականում բոլորն էլ հասկանում են, որ այն դառնալու է յուրատեսակ գործիք՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բալանսավորելու համար։

Հայաստանը, ի դեպ, չի միացել այդ կազմակերպությանը եւ ընդգծել է, որ ռուսաց լեզուն ՀՀ տարածքում պաշտոնական կարգավիճակ չի ստանա։ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների սառեցման ֆոնին դա ցույց է տալիս, որ ռեգիոնում տրամադրությունների փոփոխություն է կատարվում։ Այս ամենի արդյունքում կարելի է եզրակացնել մի բան՝ Ռուսաստանը փորձում է իր առավել զգայուն սեկտորները դուրս բերել վերազգային կարգավորումների դաշտից, դաշնակիցներն էլ իրենց հերթին փորձում են նվազեցնել քաղաքական ռիսկերն իրենց համար եւ չխորացնել տնտեսական պարտավորությունները։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test