Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանցիներն Արցախում քանդել են Այգեկի շիական մզկիթը panarmenian.net panarmenian.net

time
Ադրբեջանցիներն Արցախում քանդել են Այգեկի շիական մզկիթը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն արդեն քանդում են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական հուշարձանները, որոնցից մեկը Այգեկի շիական մզկիթն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջումհայտնել էԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Եթե նախկինում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականության վերաբերյալ, ապա այժմ ակնհայտ է, որ նույն վարքագծի զոհ են դառնում անգամ իսլամական հուշարձանները, որոնց հանդեպ Բաքվի բռնապետական վարչակարգը ցուցաբերում է նույն աստիճանի անտարբերություն և ոչնչացման քաղաքականություն։

Ադրբեջանցիներն Արցախում քանդել են Այգեկի շիական մզկիթը

Այս մտահոգիչ իրականության ամենաթարմ և ցցուն փաստերից մեկն է «շինարարական աշխատանքների» պատրվակի տակ հիմնահատակ ոչնչացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթը։ Հուշարձանի ոչնչացման մասին ահազանգել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ ներկայացնելով ապացույցներ, որոնք դժվար է որակել այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն։

Պետք է հիշեցնել, որ դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծության ժամանակ վնասվել է նաև Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մեկ ընդհանուր տրամաբանության բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանությունը վերացնելու, մշակութային հիշողությունը «միատարրացնելու» և անցյալը վերաշարադրելու քաղաքականություն»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանցիներն Արցախում քանդել են Այգեկի շիական մզկիթը

Ավանեսովը նշել է, որ այս փաստերի համադրությունը վկայում է, որ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության, բազմամշակութայնության և ժառանգության պահպանության պատասխանատու սուբյեկտ, այլ՝ որպես քաղաքակրթական ժառանգության համակարգված ոչնչացման նախաձեռնող և իրականացնող ուժ։

Նա հավելել է, որ այս վարքագիծը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի հիմնարար դրույթներին, որոնցով պետություններն պարտավորվում են պաշտպանել ոչ միայն սեփական, այլև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։

«Ադրբեջանի ներկայիս գործողությունները վտանգում են ամբողջ տարածաշրջանի` դարերով ձևավորված պատմամշակութային լանդշաֆտը։ Ոչնչացվում են ոչ միայն հայկական եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, պատմական գերեզմանատները, բնակավայրերը, մոնումենտալ հուշարձանները, այլև հենց ադրբեջանական իշխանությունների կողմից «սեփական» համարվող իսլամական կառույցները։ Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը ազգային պատկանելությունը չէ, այլ պետական դարձած մոտեցումը, որը միտված է տարածքային-քաղաքական բռնազավթումը ամրապնդել մշակութային միջավայրի յուրացման և ոչնչացման միջոցով։

Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության անհապաղ և նպատակային արձագանք։ Մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր․ այն համաշխարհային քաղաքակրթության հանդեպ ուղղված մարտահրավեր է։ Եվ հենց այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է ոչ թե որպես ժամանակակից, պատասխանատու պետություն, այլ որպես աշխարհի մշակութային ժառանգության անվտանգության համար իրական սպառնալիք»,- գրել է Ավանեսովը։

44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղում ոչնչցավում է ամեն հայկականը՝ հիմնահատակ ավերվում են ամբողջական գյուղեր, ինչպես, օրինակ, Քարին տակը, ամբողջ թաղամասեր, ինչպես Ստեփանակերտում՝ պետական կառույցներն ու բնակելի տներն իրենց գույքով, որոնց համար ոչ մի արցախցի փոխհատուցում չի ստացել։ Ավերվում են հայկական եկեղեցիներն ու վանքերը, ջնջվում են հայալեզու արձանագրությունները, իսկ այն դեպքերում, երբ դա չի հաջողվում, դրանք հռչակվում են աղվանական։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test