Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկն ավարտվել է. արդյունքները չեն փոխվել. ԿԸՀ sputnik sputnik

time
Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկն ավարտվել է. արդյունքները չեն փոխվել. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքի (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը ավարտվել է։ Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։
Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին։
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը, որը չէր հաղթահարել 4 տոկոսանոց անցողիկ շեմը, դիմել էր ԿԸՀ` 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկ կատարելու պահանջով։
Վերահաշվարկել են թիվ 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:
Թիվ 14 ԸԸՀ–ն նաև վիճակահանություն է իրականացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկվել է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ–ների քվեարկության արդյունքները:
Մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար՝ ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը:
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովեցին 3–ը միայն։ Ըստ այդմ` ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։
Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացիներից 31 547-ը կամ 45.12 %-ը:
«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 1241 (3.9%) քվե։
Եթե հաղթեինք, ամբողջ թիմով բանտերում կլինեինք․ Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված վարույթի մասին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test